Հոդված, Դասվարի էջ

Առցանց ուսուցումը որպես արդյունք

IMG_4540http://dpir.mskh.am/hy/node/1216

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է իր աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլորգրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:

Լև Տոլստոյ

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» ուսուցումն անընդհատ է՝ անկախ աշխատանքային կամ հանգստյան օրերից, աշխատողի պարտականություններից և առանձնահատկություններից, քանի որ մեդիան թույլ է տալիս ուսուցումն անընդհատ գործընթաց դարձնել:

Մինչ այս օրերին մյուս ուսումնական հաստատություններում արձակուրդ է՝ կրթահամալիրը աշխատանքային բուռն գործընթացի մեջ է: Սակայն դա սովորական ուսումնական գործընթաց չէր, այլ հեռավար ուսուցում: Կարելի է ասել, որ դասավանդողի աշխատաժամանակում փոփոխությունն էական չէր, բացի աշխատավայրի փոփոխությունից: Իսկ ի՞նչ է առցանց ուսուցումը: Continue reading “Առցանց ուսուցումը որպես արդյունք”

Հոդված, Դասվարի էջ

Մեկ ամիս հինգ տարեկանների հետ: Դիտարկումներ

1625651_444530612338632_821881753943870536_nԻնչ մեղքս թաքցնեմ, երբ առաջին անգամ մտա 5 տարեկանների խումբ, իսկական խառնաշփոթ էր` նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր խաղալիքներ (բոլորն իրենց խաղալիքներով էին եկել), նոր դաստիարակ… Յուրաքանչյուրն անում էր այն, ինչ իրեն էր դուր գալիս: «Այս ո՞ւր եմ ընկել»,- եղավ առաջին միտքս: Ամեն կողմից լսում էի.
– Բա չենք խաղալո՞ւ …
– Ես չեմ կարող…
Կարծում եմ` իրենց համար էլ անսովոր ինչ-որ բան կար. միանգամից պարտեզի խաղասենյակից բարձրացել էին, ինչպես իրենք էին ասում, «դասարան»: Ինձ մնում էր զինվել համբերությամբ և շարունակ համոզել  5 տարեկանին.
– Դու արդեն մեծ ես, ամեն ինչ կարող ես, փորձիր և կկարողանաս:
Նախաճաշի ժամին փորձեցի շարք կանգնեցնել (մի կերպ), որ իբր կարգ ու կանոնով լինի ամեն ինչ: Հենց դասարանի դուռը բացվեց, թվաց, թե վանդակի դուռ բացվեց. չեմ հիշում, թե յուրաքանչյուրին որտեղից բերեցի խոհանոց: Continue reading “Մեկ ամիս հինգ տարեկանների հետ: Դիտարկումներ”