Մանկավարժության գարնանային ճամբար 2018

IMG_6985[1]

26.03

Օրվա պատում

Ըստ ծրագրի առավոտյան մասնակցեցինք միասնական ընդհանուր պարապմունքին, ճիշտն ասած ֆիզարձակուրդից վերադառնալով կարոտել էի բոլորին, կարոտել էի այս համերաշխությունը, ընկերներիս, մեր սեմինար-քննարկումներին, որ այսքան հավեսով ու բարձր տրամադրությամբ է անցնում: Ընդհանուր պարապմունքից հետո քայլքով միասին զրուցելով հասանք Արևմուտք, որտեղ մեզ դիմավորեց շախմատի վարպետ Առնոլդ Միքայելյանը: Սովորեցինք շախմատի խաղաքարերի միավորները, վիրտուալ շախմատ խաղացինք, որից հետո մեզ էր սպասում մեր շա՜տ սիրելի տիկին Մարիետը: Անդրադարձանք ռոդարիական մի քանի հնարքների, ընտրեցինք երկանդամության հնարքը, մի բառը ես ասացի (ծիածան), մի բառ մասնակիցներից մեկը (բազմոց), ստացանք «Ծիածանոտ բազմոց» բառակապակցությունը և անցանք գործի: Յուրաքանչյուրն իր երևակությունը և ստեղծականությունը օգտագործելով՝  իր բլոգում հորինեց  շարադրություն «Ծիածանոտ բազմոցի» մասին: Սակայն ընթերցումը մնաց հաջորդ հանդիպմանը, քանի որ երգն ու պարը մեզ էր սպասում Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ, մի քանի զատկական  ծիսական  երգեր, պարերգեր սովորելուց հետո գնացինք ընդմիջման: Ընդմիջումից հետո գնացինք Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի սենյակ, փորձեցինք միասին պատրաստել տիկնիկներ, բայց ոչ սովորական, այլ խաղացող տիկնիկներ, մի մասը պատրաստեցինք, շարունակությունը թողեցինք հաջորդ հանդիպմանը: Մաթեմատիկան մեզ էր սպասում: Ողջունեցինք տիար Գևորգին, ով հետաքրքիր խնդիր էր մեզ համար կազմել, մեծ ոգևորությամբ քննարկեցինք, տարբեր լուծման եղանակներ առաջարկեցինք, որից հետո վազեցինք մարմնակրթյության: Մանրամասն՝ տեսանյութում

27.03

Այնքան վատ տրամադրությամբ էի արթնացել, կարծես այնքան հոգնած լինեի, չէի ցանկանում տանից դուրս գալ, այսպես պատահում է բոլորիս հետ: Բայց, ո՛չ, պետք էր շտապել, գարնանային ճամբարը մեզ էր սպասում, բա ո՞նց չողջունես տիկին Ծովիկին, չմասնակցես ընդհանուր պարապմունքին, չզրուցես, չդժգոհես, չպատմես, չհիանաս,չ…,չ…

Եկա, ճանապարհին հանդիպեցի տիար Գևորգին, վե՜րջ տրամադրությունն ապահովված է,  նախորդ օրվա խնդրի տարբերակներ վերլուծելով հասանք տեղ՝ Մայր դպրոց: Այստեղ հանդիպեցի Արմինե Թոփչյանի հեծանվախմբին, բարի նախանձով նայեցի, բայց չէի կարող միանալ, քանի որ պարտիզապուրակային աշխատանքները մեզ էր սպասում: Փորեցինք, փորեցինք, հիշեցինք գյուղական կյանքը, հին ժամանակները, երբ ես օգնում էի ծնողներիս հողամասը մշակելիս, հիշեցի, թե ինչպես էի արագ-արագ  հողի վրայից առանձնացնում մանր քարերը: Այսպես հաճելի տպավորություններով մասնակցեցինք մյուս պարապմունքներին: Վատ տրամադրությունն էլ անցավ ինչպես օրը…Ահա տեսանյութը

28.03

Ավագ չորեքշաբթի, հանդիպեցինք արևմուտքում, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, ոչ սովորական, այլ բացօթյա, մեր ագարակի, ձիարշավարանին հարակից տարացքում՝ բարձունքում, արթնացրինք Բանգլադեշը մեր երգ ու պարով, մեր Չարենցյան ընթերցումով, շենքերից բարի նախանձով  քննաթաթախ դեմքերը  մեզ էին նայում, ա՛յ մարդ, ասա, ինչի՞ ես նախանձում, իջի՛ մասնակցի, մի՛ հոգնեք, մարդի՛կ…

Այնուհետև, շարունակեցինք մեր հաջորդ պարապմունքները, շախմատ խաղացինք Առնոլդ Միքայելյանի հետ, թարմացրեցինք մեր ուղեղները, որին հաջորդեց մեր սիրելի Մարիամ Մնացականյանը իր ծիսական երգ ու պարով, զուլալ ձայնով…ընդմիջում:

Սակայն, ոչ երկար, Զառա Ոսկանյանն իրեն հատուկ պարտաճանաչությամբ մեզ էր սպասում, պատրաստեցինք յուրօրինակ և հետաքրքիր կավե կախազարդեր, արդյունքը կտեսնենք հաջորդ հանդիպմանը, որից հետո տիար Գևորգի հետ մի քանի հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ լուծեցինք, երեխաների նման իմացումի հրճվանք էինք ապրում, երբ գտնում էինք խնդրի լուծման պատասխանը, առջում մաթեմատիկայի ֆլեշմոբն էր:

Տիկին Մարիետը   որպես լեզվագործունեության ձև առանձնացրել էր Օշոյի առակների թարգմանությունը, թարգմանել էի երկուսը՝ «Կարիճը և կրիան» և «Ո՞վ է ավելի հզորը», բայց կշարունակեմ թարգմանել ևս մի քանիսը, սիրով ընթերցեցի, միասին խմբագրեցինք, քննարկեցինք, հետաքրքիր  նյութեր էին, որոնք կարող են օգտակար լինել նաև հետագայում:

Սեմինարի կարևոր մաս կարող եմ համարել խմբի կազմը, աշխատում էինք հավեսով, իրար աջակցելով և օգնելով,ոգևորելով, հումորով, թեթև, բայց արդյունավետ, շնորհակալ եմ:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s