Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք

IMG_8493
Ուսումնական նախագիծ
Ժամանակահատված՝  մայիսի 14-18
Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ:
Թեմա՝ 5 տարեկանների խմբասենյակը որպես սովորողների զարգացման միջավայր
Նպատակ՝ 5-6 տարեկանների անհատական զարգացումը խթանող գործունեության կազմակերպում

Խնդիրները՝ ձևավորել խմբային աշխատելու հմտություններ, լուծել ադապտացիոն խնդիրներ, զարգացնել տեխնոլոգիական, բնագիտական գիտելիքները

Արդյունքում՝ ուսումնական ֆիլմերի, ռադիոհաղորդման ստեղծում, լուսաբանում բլոգում և ենթակայքում

Ուսումնական գործունեություններն ըստ օրերի.

Մայիսի 14

Խմբասենյակը որպես բնագիտական փորձերի լաբորատորիա

Բնագետ, հայրենագետ Իվետա Ջանազյանի հետ իրականացնում ենք հետևյալ բնագիտական փորձերը.

Մայիսի 15

Այցելություն Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Բացօթյա ուրախ մարմնամարզություն, կավճանկարչություն, տեղեկատվական թերթիկների բաժանում

Մայիսի 16

5 տարեկանների խմբասենյակի ձևավորում ըստ Տաթև Աթոյանի նախագծի, մասնակցում են ծնողներ և 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ

Խմբասենյակը խոհանոցային լաբորատորյա- 5 տարեկանների հետ ընտրում ենք մրգերը, չափում, համեմատում, կշռում, կտրտում և պատրաստում մրգային աղցան, վերջում հյուրասիրություն

Մայիսի 17

Բակը  տեխնոլոգիական հմտությունների ձևավորման միջավայր

Մերի Խանջյանի  հետ իրականացնում ենք սպիտակ շապիկների վրա թաթիկանկարչություն հագուստի համար նախատեսված հատուկ գունանյութերով

Մայիսի 18

Միասնական մարզական խաղեր

Նկարագրություն

Ազատ վարժություններ` շարք, վազք, նախավարժանք

Մարզական խաղեր`
1.Առաջին մասնակիցը վազքով փոքրիկ գնդակը պատվանդանին դրված  տանում, դնում է օղակի մեջ և վերադառնում: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Մյուս մասնակիցը վազքով գնում է գնդակը  բերում է: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
2.Մասնակիցը գնդակը ձեռքին վազքով անցնում է բուլավաների արանքներով, գնդակը դնում է օղակի մեջ և վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով բուլավաների արանքով գնում է գնդակը  բերում է: Ձեռքով հարվածում է ընկերոջ ձեռքին , կանգնում վերջում: Այդպես մինչև վերջին մասնակիցը կխաղա:
3. Առաջին մասնակիցը գլուխկոնծի է տալիս, անցնում օղակի միջով, ընկերոջ ձեռքին հարվածում, կանգնում վերջում: Խաղը այնքան է շարունակվում, մինչև վերջին մասնակիցը կխաղա:
4.Սովորողները հերթով  քայլում են մարզանստարանի վրա, իջնում և վազքով կանգնում շարքի վերջում:
Մարզագույք`
Գնդականեր, օղակներ, բուլավաներ, ներքնակներ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s