Հոկտեմբերիկ, Լող

«Հոկտեմբերիկ» լողի ստուգատես

43146467_728119940879419_344024028551315456_n

Այսօր հինգ տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Առավոտյան նախաճաշեցինք, արագ վերցրեցինք լողի պարագաները և շտապեցինք լողի: Այս անգամ լողացողների թիվն ավելի շատ էր, քան ամեն անգամ: Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ 20 րոպե անց փակ լողավազանում էինք։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին զամբյուղի  մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Լողի մարզիչ ընկեր Քրիստինեն  ողջունեց սովորողներին,  հետո սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։  Լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով կոփվում են, լողալու հմտություններ են նրանց մոտ առաջանում։ Լողուսուցումը մարմնակրթության բաղկացուցիչ մաս  է կազմում:

Իսկ չլողացողները օգնական ընկեր Քրիստինեի հետ այցելեցին ագարակ մասնակցեցին  կենդանիների, թռչունների խնամքին, կերակրմանը: