Տեխնոլոգիական, Բնագիտական, Խմբային գործունեություն, Uncategorized

Մեր ծիածանոտ օրը

Այսօր 5 տարեկանների հետ խոսեցինք ծիածանի մասին, ե՞րբ է հայտնվում, քանի՞ գույն ունի, որո՞նք են գույները, որից հետո սովորեցինք Ա.Խնկոյանի  «Ծիածան» բանաստեղծությունը, դիտեցինք մուլտֆիլմ  «Ծիածանի»,  մասին: Սովորողների մոտ աննկարագրելի ոգևորություն առաջացավ, երբ քաղցր կոնֆետներով  իրականացրեցինք  բնագիտական փորձ՝ ստանալով ծիածանի գույներ.

Այս ամենից հետո տեխնոլոգիա դասընթացի շրջանակում Ռ. Հախվերդյանի «Ծիածան» երաժշտությունը ունկնդրելով գուաշներով պատկերեցինք ծիածան.Դիտե՛ք ֆոտոշարը.

Հաջորդ օրը, երբ արդեն սովորողները յուրացրել էին բանաստեղծությունը խաղ-ուսուցման մեթոդով, գույներով պատկերել էին յուրաքանչյուրն իր ծիածանը, ստեղծվեց այս հետաքրքիր տեսանյութը որպես ամբողջություն.