Նախագծեր 2018-2019, Աշխատանքային նախագիծ, Թթուդրիկ, Uncategorized

Թթուդրիկ

Ուսումնական նախագիծ

Օրը՝ Հոկտեմբերի 22-26
Մասնակիցները`5 տարեկաններ
Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Smart դաս մրգերն ու բանջարեղենը

Առանձնացնում ենք մրգերը բանջարեղենից, հեգում և վանկատում ենք անունները, խմբավորում ենք՝ խմբերի համար  բնութագրող և նկարագրող բառեր ընտրելով: Continue reading “Թթուդրիկ”

Հոկտեմբերիկ, Մարզական, Ամսիկներ, Uncategorized

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿ». ՄԱՐԶԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

 

Այսօր 5 տարեկանների հետ  «Հոկտեմբերիկ»-ի շրջանակում իրականացրեցինք մարզական ստուգատես: Ստուգատեսից առաջ Մայր դպրոցի մարզադահլիճում նախապատրաստվել էինք: Ստուգատեսից հետո լրացրեցինք յուրաքանչյուր սովորողի մարզական կարողությունների և հմտությունների ցուցանիշները: