Մի բաց նամակ…

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ
(հատված)

Հ.Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Advertisements

Դդումը որպես ուսումնական գործիք

«Դդմածես» նախագծի շրջանակում Հյուսիասային դպրոցի 5-6 տարեկանները դդումներն օգտագործում են տարբեր նպատակներով՝ խաղում են դդմագլոր, հաշվում են, համեմատում, ծանրութեթև անում, կիսում, հանում կորիզները, կորիզներն էլ դարձնելով ուսումնական գործիք: Այս ամենը տեսանյութում.