Փետրվարիկ, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Փետրվարիկ՝ պատկերների խառնաշփոթ

tangram-escolar-colorՕրը՝

14.02.2019թ․

Ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝

Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5-6 տարեկանների խմբասենյակներ

Նպատակը՝

Երևակայության, տրամաբանության, տարածական, կառուցողական մտածողության, խմբով աշխատելու կարողությունների զարգացում, ժամանակի կառավարման կարողությունների զարգացում ( արագ կողմնորոշվել, հետևել ժամացույցին/ ժամանակաչափին/, սկսած աշխատանքը ավարտին հասցնել/.

Անհրաժեշտ նյութերը՝  տանագրամներ, համապատասխան նկարներ, րոպեաչափ

Նկարագրությունը՝ 

Առաջադրանք 1

Սովորողները բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խմբի տրվում է մեկական լուսանկար և տանագրամ։ Տրված ժամանակահատվածում՝ 5 րոպեում, սովորողները սկսում են հավաքել լուսանկարում տրված պատկերը։

Առաջադրանք 2 

Աշխատանքային խմբերը չեն ենթարկվում փոփոխման, սակայն փոփոխվում են լուսանկարները, որոնք պետք է հավաքեն։ Առաջադրանքը բարդացնում ենք և խմբերին տալիս պակաս թվով տանագրամներ։ Տրված ժամանակահատվածում՝ 5 րոպեում, պետք է խմբերը ոչ միայն հավաքեն պատկերները, այլև գտնեն համապատասխան ելքեր նկարն ամբողջացնելու համար։

Արդյունքում՝ 

Դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում են ամբողջ ընթացքը և ֆիլմի, ֆոտոպատումի տեսքով տեղադրում դասարանական բլոգում:

Մասնակիցները՝

Արևելքի 5-6 տարեկաններ, Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան

Արևմուտքի 5-6 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան

Հարավի 5-6 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Հյուսիսի 5-6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Քոլեջի 5-6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s