Շրջիկ թատրոն Թումանյանի հետ

IMG_4595Այսօր հերթական հինգշաբթին էր՝5-6 տարեկանների փետրվարիկը, ներկայացնելու էինք Թումանյանի ստեղծագործությունները նախակրթարանի սաների համար: 2-4 տարեկանները դարձել էին փոքրիկ հանդիսատեսներ 5 տարեկանների համար, ովքեր էլ մեծ պատասխանատվությամբ պատրաստվել էին ներկայանալու:  Մեզ հետ էին նաև Լենականի, Գյումրիի, Տաշիրի մանկապարտեզների դաստիարակները, ովքեր իրենց վերապատրաստումն էին անցնում կրթահամալիրում: Ամեն ինչ անցավ բնական, անկաշկանդ, հետաքրքիր միջավայրում, վերապատրաստվողները տպավորված և ոգևորված էին մեր կրթահամալիրի սաներով: Իհարկե ամբողջ տարին Թումանյանը մեզ հետ է, բայց այսօր փորձեցինք ամփոփել Թումանյանական օրեր նախագիծը:

Տեսանյութ՝

Advertisements

Հ.Թումանյան «Ամպն ու սարը».նկարում ենք և մուտքագրում

Հ. Թումանանի «Ամպն ու սարը» բանաստեղծությունը 5-6 տարեկանները սովորում են հատվածները նկարելով գուաշով, բանաստեղծությանը փորձում են հաղորդել իրենց գույները:

Տեսանյութ՝

Այնուհետև, բանաստեղծության հիման վրա  Paint նկարչական ծրագրով ստեղծում են իրենց մեդիաայբբենարանի էջը.

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.