Հոդված, Դասվարի էջ, Ընդունելություն 2018-2019ուս․ տարի, Uncategorized

5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում

cropped-43056123_258730314847192_1501512870100205568_n.jpg5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում կազմակերպվում է ավելի սահուն, սպոնտան ձևով, քանի որ նախակրթարանն արդեն քեզ հնարավորություն է տալիս ունենալ խումբ, որի հետ աշխատելով կարող ես համալրել և ընդարձակել արդեն իսկ ձևավորված խումբը: 2018 թ. 5 տարեկանների ընդունելությունը սկսեցի, երբ վերադարձա ֆիզարձակուրդից: Առաջին քայլը, որ արեցի հրապարակեցի  հոդված «Վերադարձ» թեմայով, ներկայացնելով իմ ընդունելությանն ուղղված քայլերը: Այնուհետև, սոցցացնցերում հանդես եկա հայտարարությամբ, որտեղ  պատմում էի իմ մասին, իմ անցած տարիներին իրականացրած գործունեության արդյունքների մասին, իմ կողմից իրականացրած նախագծերի մասին: Զուգահեռ այս ամենին, շաբաթական 2 օր հանդիպում էի այն 5 տարեկանների հետ, որոնք արդեն ընտրել էին 5 տարեկանների զարգացման ծրագիրը:

Հանդիպում 1-ին

Այսօր վերջապես հանդիպեցի իմ խելոք,խելացի 5 տարեկանների հետ, մեկը մյուսից հետաքրքիր, պայծառ,տրամադրություն ստեղծող և տարածող մարդուկների հետ: Ծանոթացանք միմյանց հետ, յուրաքանչյուրը պատմեց իր,իր սիրած խաղի մասին,սիրած կենդանու մասին, պատմեցին նաև, թե ինչ չեն սիրում: Վերջում մի լավ մարզվեցինք.

2-րդ հանդիպում

2-րդ հանդիպմանն արդեն անհամբերությամբ սպասում էինք թե ես, թե՝ 5 տարեկանները.

3-րդ հանդիպում

5 տարեկանները ծանոթացան իրենց 6 տարեկան ընկերների հետ, միասին շրջեցինք դպրոցով,կերակրեցինք ծովախոզուկներին և ձկներին,իսկ վերջում խաղացինք ռոդարիական խաղեր:

Հիմա հարց կառաջանա, թե ինչո՞վ էին կարևոր և նպատակային, ինչո՞վ  էին այս հանդիպումները նպաստում ընդունելության կազմակերպմանը: Միանշանակ կպատասխանեմ, որ առաջին հերթին երեխան է սկսում քեզ ճամաչել, վստահել, քո փոխանցած էներգիան երեխան տուն է տանում, փոխանցում ծնողին, ծնողն էլ իր հերթին է դառնում ընդունելության կազմակերպող:

Անրի Գալուստյան և տատիկ, տեղեկացնում են

Գոռ Դարչինյան և հայրիկ, տեղեկացնում են

Ինչպես նաև այս հանդիպումների արդյունքում  ստեղծված տեսանյութերը և ֆոտոպատումները թե իմ կողմից, թե ծնողների կողմից տարածում են գտնում տարբեր սոցցանցերում, ստանում տարբեր դրական մեկնաբանություններ: Իսկ որն է հանրայնացման ձևը, եթե ոչ ծնողի լիարժեք ներգրավածությունը ծրագրին:

Մեր ընդունելության կարևոր քայլ էր բացօթյա ուսումնական պարապմունքները, որն իրականացնում էինք քաղաքի տարբեր մարդաշատ վայրերում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s