Մայիսյան 14-րդ հավաք, Ամսիկներ, Լող, Uncategorized

Լողի ստուգատեսին ընդառաջ

IMG_8941

Վայրը` Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Օրը՝ Մայիսի 15

 10.30-11.15 Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Ծրագրում`

         Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր

    Վարժություններ
  • Շնչառության պահում 5-7 վայրկյան
  • Թևիկներով լող՝ կրծքավանդակի վրա
  • Թևիկներով թիկնալող
  • Ցատկ ջրի մեջ

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Լողազգեստ
  2. Ռեզինե գլխարկ
  3. Լողաթափեր
  4. Սրբիչ
  5. Ակնոցներ

Նկարագրություն`

Քայլարշավ՝ դպրոցներից Արևմտյան դպրոց
Ճանապարհն անցնում ենք հանգիստ քայլքով, տեղ-տեղ վազքով, ցատկով:

Սովորողներին բաժանում ենք խմբերի և յուրաքանչյուր խմբի տալիս առանձին առաջադրանք: Հաշվում ենք ճանապարհին հանդիպած երեխաներին, կանանց, տատիկներին, պապիկներին, ֆիքսում`ժամանակը, նկարում կենդանիներին:

Տեղ հասնելուն պես հանդերձարաններում հագնում ենք լողազգեստը, ռեզինե գլխարկն ու լողաթափերը, ցնցուղ ընդունում: Լողի մարզչի ցուցումով նախավարժանք  և ստուգատեսին նախատեսված վարժություններն ենք անում:

Ավարտելուց հետո ընդունում ենք տաք ցնցուղ, հագնվում ենք: Հետևում ենք, որ բոլոր իրերը պայուսակների մեջ լինեն:

Հետադարձ ճանապարհը փորձում ենք ավելի արագ քայլել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s