Ուսումնական նախագծեր 2019-2020, Սեբաստացու օրեր 2019, Թթուդրիկ 2019

Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ

Նախագծի ժամկետները.՝ հոկտեմբերի 21-նոյեմբերի 8

Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ դասարան-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Մեդիատեխնոլոգիա և մաթեմատիկա

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ:

Սովորողները բաջարեղենների վերաբերյալ խնդիրներ են հորինում , մուտքագրում PowerPoint ծրագրով, նկարում համակարգչային Paint ծրագրով, կցում նկարը, այնուհետև  PowerPoint ծրագրով դասվարը, կամ երկարացված օրվա դաստիարակը կազմում են  «թթու խնդրագիրք»:

Տեխնոլոգիա, բանգիտություն

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են, թե  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան , որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է <<թթվելը>>, ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Որպես նախագծի արդյունքն—սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Խաղեր

Գուշակիր

Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Պանտամիմո 

Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:

Ուրախ օտար լեզու

Անգլերեն Gogo մուլտֆլիլմն ու ուսուցողական տեսաֆիլմ, ռուսերեն մուլտֆիլմը

Նախագծի ամփոփումն՝այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s