Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Ընթերցարան 2019-2020

Ես՝ ընթերցող

IMG_8483

Ուսումնական նախագիծ

Դասարանական բլոգի ընթերցարան բաժին

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանցիներ։

Նախագիծը շարունակական է:

Նպատակը՝

Ընթերցանության խթանում։

Նախագծի ընթացքը՝

Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար այցելելու ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարան,  Խնկո-Ապրոր անվան ազգային մանկական գրադարան։

Նախագծի ուղղությունները՝

  • Անձնական գրադարանի, առաջին գրքի մասին
  • Գրքի խնամքի ներկայացում
  • Ունեցած գրքերի ձեռքբերման պատմություն
  • Ընթերցած գրքեր
  • Ընտանիքում գիրք նվիրելու ավանդույթի մասին
  • Սիրելի գրքեր, հերոսներ

Գրադարանից օգտվելու կանոններ

  • Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օր ժամկետով։ Վերցրած գրականության ժամկետները անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարացվել:
  • Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերին:
  • Արգելվում է գրքի մեջ նշում, ընդգծում կատարելը, էջ պոկելը կամ ծալելը:
  • Գիրքը ստանալիս ընթերցողը պետք է ստուգի այն և թերություններ հայտնաբերելու դեպքում հայտնի գրադարանավարին:
  • Ընթերցողի կողմից պատռած գիրքը ետ չի ընդունվում, այն փոխարինվում է նորով կամ պատճենահանվում:
  • Գրքի կորստի դեպքում ընթերցողը պարտավոր է փոխարինել այն նույն գրքի մեկ այլ օրինակով:

Արդյունքը՝ տեսապատում, ձայնագրություն։

Նախագծի ընթացքում ստեղծված բոլոր նյութերը հրապարակվում են դասարանական բլոգի համանուն բաժնում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s