Ուսումնական աշուն 2019, Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Uncategorized

Դեպի Արատես

Առաջին օր

IMG_7288

Աշնանային այս օրերին լավագույն տարբերակն է բնության մեջ գտնվելը, բնության գույների հետ լինելը, աշնան տաք արևոտ օրերը վայելելը։ Դեպի Արատես եռօրյա ճամփորդթյան սկիզբը տրվեց առավոտյան ժամերգությամբ, որին մասնակիցը դարձանք սբ. Երրորդության եկեղեցում։ Եկեղեցում շարականներ երգելով, լսելով կմիտասյան հնչյունները ճանապարհ ընկանք։ Առաջին կանգառը Հայրիվանքում էր։ Հայրիվանքի եկեղեցում առաջին անգամ էինք գտնվում, առաջին անգամ միասնական աղոթք անում և հնչեցնում կոմիտասյան երգերը։ Աշնան գույները չէին անտեսել նաև Սևանա լճին։ Կապուտակ Սևանը յուրատեսակ էր աշնան գույները, կանչող խաղաղեցնող։ Հիանալով և Հայրիվանքի բարձունքից դիտելով Սևանա լճի ծփանքը՝ ճանապարհ ընկանք։ Սևանա լճին միացող և թափվող Արգիճի գետն էր մեզ սպասում իր Արմաղան բարձունքով՝ լեռով։ Սպասված կանգառը ՝ Արգիճի գետի ակունքն էր, որն արդեն մեր երրորդ կանգառն էր, քանի որ մինչ այդ փոքրիկ կանգառ ունեցանք Արմաղան լեռան մոտ։ Արգիճի գետի ակունքներում մի լավ վազվզեցինք, գետակի մի կոմից մյուսը ցատկեցինք, գետի ջրի սառնությունը ստուգեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արատես։ Արատեսի ճանապարհին մեզ էր սպասում հյուրընկալ քարվանսարան՝ Օրբելի եղբայրների քարավանատանը։ Իսկ առջևում արդեն Վայոց ձորյան աշնան մեջ կորած Արատեսն էր:

Տեսանյութեր՝

Արատեսի ճանապարհին

Արգիճի գետի ակունքներում

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Քայլք Արատեսի արահետներով

Օրն ամփոփեցինք տաք վառվող կրակի շուրջ՝ գեղեցիկ երգ ու պարով, զրույցով, կատակներ անելով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s