Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020, Uncategorized

Միասնական մարզական գործունեություն

IMG_8014Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․3 դասարանների սովորողներ
Դասվարներ՝ Դիանա Գևորգյան, Սեդա Վիրաբյան
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, մարզադահլիճ
Օրը՝  Հունվարի 9
Ժամը՝ 11:00-12:00 Continue reading “Միասնական մարզական գործունեություն”

Հունվարյան ճամբար, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020

Ձմեռային ուսումնական ճամբար

received_10835592018162027036511724194375163

Հունվարի 8-փետրվարի 1-նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Ժամանակահատվածը-հունվարի 08.01-01.02

Մասնակիցներ-2․3 դասարանցիներ Continue reading “Ձմեռային ուսումնական ճամբար”

Մեդիաընթերցարան, Ընթերցարան 2019-2020

Հունվարի ընթերցարան

Հովհաննես Թումանյան

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

1

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,— ասավ,— ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։ Continue reading “Հունվարի ընթերցարան”

Ֆլեշմոբեր, Uncategorized

Դեկտեմբերյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

IMG_0294Սիրելի՛ երկրորդ դասարանցիներ, երկայացնում ենք մաթեմատիկայից դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները: Պատասխաններն ընդունում ենք մինչև Ձմեռ պապի գալը:

Ընտրեք ձեզ հարմար տարբերակը, լուծեք առաջադրված խնդիրները և պատասխանները լրացրեք համապատասխան տեղերում: Վերջում սեղմեք ներքևի կապույտ կոճակը:

Առաջին մակարդակ

 

Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020, Ընտանեկան նախագծեր

Ուսումնական ձմեռ

Ուսումնական ձմեռ: Ընտանեկան նախագծեր

Դավիթ

Մասնակիցներ` 2.3 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 23-հունվարի 8

Ուսումնական ձմեռ: Առցանց աշխատանքներ, ընտանեկան նախագծեր

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:

  • Անցնել տոնական քաղաքով, ներկայացնել համայնքի-բակի տոնը՝ ձևավորումով, տրամադրությամբ
  • Ամանորյա բարեմաղթանքներ, ասիկներ: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի,տեսանյութի տեսքով:
  • Paint նկարչական ծրագրով շնորհավորական մեդիաբացիկի պատրաստում`մուտքագրելով ամանորյա բարեմաղթանքներից որևէ մեկը
  • Ինչպես եք նշում Ամանորն ընտանիքում
  • Ամանորյա իրարանցում մեր տանը, բակում, թաղում, այգում
  • Ձմեռային, ամանորյա ֆոտոշարերի հրապարակում

Continue reading “Ուսումնական ձմեռ”

Ուսումնական 1-ին շրջան, Ուսումնական տարի 2019-2020, Ուսուցմնական առաջին շրջան. ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր)

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի  2.3 դասարան.2019-2012 ուս.տարի

IMG_7661

Ուսումնական առաջին շրջանի անհատական աշխատաժամանակը  նախապես հրապարակված է: Առաջին ուսումնական շրջանի  գործունեության արդյունքները հրապարակված են ըստ ամիսների՝ որպես դասարանական օրացույց: Օրացույցում ներառված են իրականացվող նախագծերը, ընտանեկան նախագծերը, ուսումնական ճամփորդությունները, ռադիո թողարկումները, ընդհանուր պարապմունքը, սովորողների ծննդյան տոները: Continue reading “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր)”

Բանավոր մաթեմատիկա, Uncategorized

Բանավոր մաթեմատիկա.հունվար

  • Ֆլեշմոբի խնդիրների քննարկում
1. Արթուրը գարնանը 20 սմ բարձրություն ունեցող եղևնի տնկեց: Տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո Արթուրի եղևնու բարձրությունը կլինի 80 սմ:
2. 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կիրակի էր: Նարեն այդ օրը ներկեց կարմիր, հաջորդ օրը ներկեց դեղին, հաջորդ օրը ներկեց կանաչ: Եթե այս հերթականությամբ ներկի մնացած օրերը, ինչ գույն կունենա դեկտեմբերի 31-ը:
3. Ձմեռ պապը իր երեք օգնականների՝ Պեպեի, Բելլայի և Էլլայի համար 3 տարբեր գույնի գլխարկ-նվերներ պատրաստեց: Պեպեի գլխարկը ո՛չ կանաչ էր, ո՛չ դեղին: Բելլայի գլխարկը ո՛չ դեղին էր, ո՛չ էլ կարմիր: Որոշի՛ր Պեպեի, Բելլայի և Էլլայի գլխարկների գույները:
4. 2017 թվականի ամանորի տոնածառի համար սովորողները պատրաստել էին 46 կախազարդ: Դրանից հետո ամեն տարվա տոնածառի համար 7 կախազարդ ավելի են պատրաստել: Քանի՞ կախազարդ են պատրաստել 2020 թվականի տոնածառի համար:
5. Ամանորի հանդեսի ժամանակ 9 պար պարեցին: Յուրաքանչյուր պարից առաջ մի երգ երգեցին: Մի երգ էլ երգեցին հանդեսի վերջում: Քանի՞ երգ երգեցին հանդեսի ժամանակ:
6. Արմեը երկու եղբայր ունի՝ Գուրգենը, Հովսեփը:: Ձմեռ պապը նվերներ էր բերել՝ հեռախոս, պլանշետ, նոթբուք: Քանի՞ հնարավոր ձև կա նվերները եղբայրների միջև բաժանելու, եթե ամեն մեկը մի նվեր պետք է ստանա:
7. Երկու կիlոգրամ ալյուրից 40 գաթա կարելի է թխել: Երկրորդ դասարանցիները օգտագործեցին երեք ու կես կիլոգրամ ալյուր: Քանի՞ գաթա թխեցին:
8. Ձմեռ պապը Ամանորի գիշերը մտավ բարձրահարկ շենք: Նա յուրաքանչյուր հարկում թողեց այնքան նվեր, ինչքան այդ հարկի համարն էր: Քանի՞ հարկանի էր շենքը, եթե Ձմեռ պապը շենքում թողեց 36 նվեր:
9. Ձմեռ պապը այցելում է ճիշտ կեսգիշերին: Վարդուհին շատ էր ուզում տեսնել Ձմեռ պապին, բայց քունը հաղթեց նրան: Վարդուհին Ձնեռ պապի հայտնվելուց 15 րոպե առաջ քնեց: Ժամը քանիսին՞ Վարդուհին քնեց:
10. Տոնածառի վրա կարմիր, կապույտ, կանաչ, դեղին լույսեր կան: Միաժամանակ կարող են միացված լինել երկու գույնի լույսեր: Քանի՞ հնարավոր տարբերակ կա:

Continue reading “Բանավոր մաթեմատիկա.հունվար”

Մանկավարժական ճամբար, Աշխատանքային նախագծեր 2019-2020, Դասվարի էջ

Անհատական աշխատաժամանակ՝23.12-26.12

Ուսումնական ձմեռ 2019
Դեկտեմբերի 23-27

IMG_7350

Սովորողների հետ ուսումնական աշխատանք 

  • «Ուսումնական ձմեռ» նախագիծ
  • «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում» բլոգային հրապարակումներ

Անհատական, խմբային նախաձեռնությունները

  • Սովորողների զարգացման բնութագրերի լրացում

Continue reading “Անհատական աշխատաժամանակ՝23.12-26.12”

Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020

Ամանորի ծեսը Հյուսիսում

IMG_9116

Դեկտեմբերի 20-ին Հյուսիսային դպրոցում ամփոփեցինք «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»ուսումնական նախագիծը՝միասնական երգ ու պարով, Ավետիսներով, մեծով-փոքրով  մասնակցելով ամանորյա տոնախմբությանը:

Տեսանյութ՝