Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Առօրյա, Բնագիտատեխնիկական ստուգատես 2020, Uncategorized

Կենդանիների խնամք և կերակրում

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները այսօր լողի պարապմունքից հետո այցելեցին կրթահամալիրի Ագարակ: Հյուսիսային դպրոցի խոհանոցից սովորողները նախապես վերցրել էին կենդանիների համար նախատեսված կերակուրներ: Ագարակում  մեզ դիմավորեց ընկեր Էդմոնը, ով  մեզ պատմեց,թե մինչև ձիավարությունը ինչ փուլերով պետք է անցնենք՝ կերակրենք, խնամենք, իսկ հետո շրջեցինք և տեսանք Ագարակի մյուս բնակիչներին, Կարո պապիկը օգնեց կերակրենք շներին:  Ագարակում հանդիպեցինք  մեր Ատիին, կարմրապեծիկ աքաղաղին, սագերին, սիրամարգին:

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.

Մարիա Տեր-Ստեփանյան, Բնագիտատեխնիկական ստուգատես 2020, Ընտանեկան նախագծեր

Բնագիտական փորձեր: Մարիա Տեր-Ստեփանյան

Բնագիտա-տեխնիկական ստուգատես

Ընտանեկան նախագծեր

82945839_168679987790403_8469208661946793984_n

Իր բնագիտական փորձն է ներկայացնում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորող՝ Մարիա Տեր-Ստեփանյանը:

Ֆլեշմոբեր

Հունվարյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

IMG_0667

Ներկայացնում ենք մաթեմատիկայից հունվարյան ֆլեշմոբի առաջադրանքները: Այս ամիս մի տարբերակ էլ է ավելացել, որը կազմել ենք սովորողների առաջարկած խնդիրներից:

Մասնակցելու համար ընտրեք ձեզ հարմար տարբերակը, լուծեք առաջադրված խնդիրները և պատասխանները լրացրեք համապատասխան տեղերում: Վերջում սեղմեք ներքևի կապույտ կոճակը:

Առաջին մակարդակ

Պատասխանները ընդունելու ենք մինչև փետրվարի 2-ը՝ ժամը 23:59: Յուրաքանչյուրդ կարող եք խնդիրներ առաջարկել՝ անկախ, թե որ դասարանցի եք: Դրա համար առաջարկություններ բաժնում գրեք ձեր առաջարկած խնդիրը:

Ուսումնական 3-րդ շրջան, Ուսումնական տարի 2019-2020

2019-2020 Ուսումնական երրորդ շրջանի դասացուցակ

Երկուշաբթի

  1. Ռուսերեն/Հայոց լեզու
  2. Մաթեմատիկա
  3. Տեխնոլոգիա
  4. Տեխնոլոգիա
  5. Երգ/Անգլերեն

Երեքշաբթի

  1. Մայրենի
  2. Ընտրություն
  3. Երգ
  4. Մաթեմատիկա
  5. Ռուսերեն

Continue reading “2019-2020 Ուսումնական երրորդ շրջանի դասացուցակ”

Մարկ Հովեյան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Uncategorized

Ճամփորդապատում.Մարկ Հովեյան

IMG_0667

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

Գրում  է՝ Մարկ Հովեյանը.

Մենք գնացել էինք Զառ  գյուղ:  Այնտեղ  շատ ձյուն կար: Մենք այնտեղ ձյան վրա նկարեցինք, սահնակ քշեցինք, ձնագնդիկ  խաղացինք,  ձնեմարդ պատրաստեցինք: Մեզ հետ տարել էինք թեյ և բրդուճներ, այնտեղ խմեցինք մեր տարած թեյերը, քանի որ շատ ցուրտ էր:

Հաշվետվություն 2019-2020

Հունվար ամսվա հաշվետվություն

IMG_0673

Աշխատանքային նախագծեր՝

Continue reading “Հունվար ամսվա հաշվետվություն”