Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Դդմածես 2020, Uncategorized

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվարի 20-Փետրվարի 1` Ղափամայի ծես

IMG_2726

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար :  Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

 Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցան, թխվածքաբլիթ, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Գունավոր թղթերով դդումների պատրաստում
  • Դդմանկար –դդումները  գուաշով ներկում ենք, կերպավորում

Մաթեմատիկական գործունեություն

  • Չափում ենք դդումները
  • Գլորում ենք դդումները և չափում,թե ում դդումն է ավելի հեռու գնացել
  • Ծանրութեթև ենք անում

Մարմնաշարժողական գործունեություն

Խաղ-«դդմագլոր»

Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

Խաղ-մարզադահլիճում

Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը:

Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում (դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ)

 Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

 Ընտանեկան նախագծեր

  • մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում

 Նախագծի արդյունքում կունենանք.

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթներ և դդմապատմություններ
  • Մեդիաայբբենարանի «դդում» էջ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

 Հաշվերգ՝

Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ:

Նախագծի ամփոփումն՝այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s