Հեռավար ուսուցում 2020

Առցանց ուսուցում ՝16.03-20.03

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

IMG_1658

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված՝  մարտի 16-20
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ

Երաժշտական ուսումնական փաթեթներ՝

Ուսումնական ռեսուրսներ

Մարիետ Սիմոնյան. Հայոց լեզու 2

Աիդա Պետրոսյան. Մատենիկ

Անահիտ Արնաուդյան, Գևորգ Հակոբյան.Մաթեմատիկա2 /Մաս 1/

Մաթեմատիկա 2 —  մեդիագրադրան — 3-րդ մաս

Ընթերցանություն

Մարտ ամսվա ընթերցարանից –կարդալ «Թարս հարցերը»,«Մանուշակը»

Շաբաթվա բանաստեղծություններ՝

Սովորում եք Աղայանի բանաստեղծություններից մեկը, ձայնագրում և ուղարկում
եք ինձ:

Այլ բանաստեղծություններ կարող եք  ընտրել  բլոգից :  Չմոռանաք նաև համակարգչով
նկարել ձեր ընտրած ոտանավորը: Կարող եք ոտանավորը ներկայացնել Power Point ծրագրի միջոցով:

Ձեր ցանկությամբ ընտրեք հեքիաթ, կարդացեք և պատմելով նկարահանեք
(կարող եք նաև օտար լեզուներով կարդալ և նկարահանել):

Ես և շրջակա՝

  • Ուսումնական մուլտֆիլմի դիտում
  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում-Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ (ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ): Լուսանկարները (10-15) փոքրիկ պատումի հետ ուղարկի՛ր ինձ:Տատիկի կամ մայրիկի հետ պատրաստի՛ր «Միջինք»: Բլոգում ներկայացրո՛ւ «Միջինքի» բաղադրատոմսը, պատրաստման ընթացքը (տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով), պատմի՛ր, թե ո՞ւմ բաժին հասավ նշանը:

Մաթեմատիկա- լրացնել աշխատանքային էջերը՝

  1. 16.03.20
  2. 17.03.20
  3. 18.03.20
  4. 19.03.20
  5. 20.03.20

Խաղում եք բազմապատկման աղյուսակի այս խաղը (օր 15 րոպե): Ընտրում եք
1-ից 10 մակարդակը և խաղում:

Խաղը կարող եք խաղալ միայն համակարգչով, քանի որ ֆլեշ ծրագիր է

պահանջում:
Եթե ակտիվ չէ ծնողների օգնությամբ ակտիվացրեք:

Շախմատ-Chess.am կայքից ընտրի՛ր «խաղալ» բաժինը: Օգտվելով աջ կողմի երեք հրահանգներից խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով հղումը կամ էլ ուժերդ փորձի՛ր համակարգչի հետ խաղալով:

Մարմնամարզություն– մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ իրականացրու՛ բացօթյա մարմնամարզություն, հեծանվավարություն, նկարահանի՛ր ընթացքը, տեսանյութն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին d.gevorgyan@mskh.am:

Տեխնոլոգիակա գործունեություն-Կարող ես ընտանիքիդ անդամներից որևէ մեկի հետ իրականացնել խոհանոցային գործունեություն, նկարահանել ընթացքը և տեսանյութն  ուղարկել ինձ:

Մարտի 18-ին «Միջինք»-ի ծեսն է:Տատիկի կամ մայրիկի հետ պատրաստի՛ր «Միջինք»: Բլոգում ներկայացրո՛ւ «Միջինքի» բաղադրատոմսը, պատրաստման ընթացքը (տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով), պատմի՛ր, թե ո՞ւմ բաժին հասավ նշանը:

Յուրաքանչյուր օրվա տնայինը կխնդրեմ ուղարկել մինչև երեկոյան ժամը՝ 22:00

Կարող ես մեր առցանց-հեռավար ուսուցման ծրագիրը փոխանցել նաև մյուս դպրոցներում սովորող 2-րդ դասարանցիներին: Նրանք էլ կարող են մասնակցել՝ կատարված աշխատանքներն ուղարկելով d.gevorgyan@mskh.am  հասցեին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s