«Ամանոր» նախագիծ, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Ամանոր

Ամանորյա ներկայացում՝ «Փշատերև ծառը»

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները հրավիրում են  դիտելու «Փշատերև ծառը» հեքիաթի հիման վրա պատրաստած երաժշտաթատերական ներկայացումը:

IMG_8974

Օր՝ դեկտեմբերի 19

Ժամ՝ 11.30

Վայր՝ Հյուսիսային դպրոց, 2.3դասարանի խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  2.3 դասարանի սովորողներ,դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք Continue reading “Ամանորյա ներկայացում՝ «Փշատերև ծառը»”

«Ամանոր» նախագիծ, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Տեխնոլոգիական, Ամանոր

Խոհանոցային գործունեություն՝ասիլ-վասիլիկներ

Տոներն են մոտենում🌲…
IMG_8894
Այսօր Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի խմբում խոհանոցային գործունեություն էր՝ թխում էինք ասիլ-վասիլներ: Մեզ հյուր էր եկել Մանեի մայրիկը՝ Արմինե Եղիազարյանը, շնորհակալ ենք🌼 Ընթացքում ունեինք նաև օտար լեզու, բայց հո՞ գործը կիսատ չէինք թողնելու, ընկեր Հայկուհին նույնպես միացավ մեզ:
Տեսանյութ՝

Continue reading “Խոհանոցային գործունեություն՝ասիլ-վասիլիկներ”

Նախագծեր 2018-2019, Ուսումնական նյութեր, Ամանոր

Ամանորյա ծես

IMG_0281Դեկտեմբերի 26-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ նախակրթարանի և 5 տարեկանների Ամանորյա ծեսը: Դաստիարակներով, ծնողական կազմով, երաժշտության դաստիարակ՝ Հասմիկ Մաթևոսյանի օգնությամբ մանրակրկիտ պատրաստվել և կազմակերպել էինք, որպեսզի երեխաներն ու հյուրերը տպավորված լինեն: Մեծ ոգևորություն և պատասխանատվության զգացում ես ունենում, երբ այդքան ծնող (26 հոգի) պատրաստված, համապատասխան հանդերձանքով ներառվում են ոչ թե լուսաբանող, այլ՝ լիարժեք մասնակից, և ո՞րն է հանրայնացման ձևը, եթե ոչ սա: Պահպանելով ամենամյա ավանդույթը, մեր տոնական սեղանը զարդարված էր  ծիսական քաղցրավենիքով և ուտեստներով (մրգեր, ընդեղեն, փոխինձ, գաթա, աղանձ և այլն): Օրվա պատումը՝ տեսանյութի միջոցով.

 

Ամանոր, Դավիթ Մնացականյան, Ընտանեկան նախագծեր, Uncategorized

Զարդարում ենք տոնածառ…

Սեբաստացի եղբայրներ Դավիթը և Նարեկը տանն արդեն ձևավորել են տոնածառը՝ այդ ամենին մասնակից դարձնելով նաև մեզ. երգով, պարով և ամանորյա ասիկներով: Ահա տեսանյութը.

Նախագծեր 2018-2019, Ամանոր, Uncategorized

Ամանորյա ծես

UntitledԱմանորյա ծես

Օր` դեկտեմբերի 26

Ժամ` 11.00

Վայր` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի խմբեր, հինգ տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, այլք Continue reading “Ամանորյա ծես”

Ուսումնական նյութեր, Ամանոր, Առօրյա, Խմբային գործունեություն, Uncategorized

Նամակ ձմեռ պապիկին

Դեկտեմբերի 4-ը Ձմեռ  պապիկին նամակ գրելու միջազգային օրն է: Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին իրենց կաղարդական տնակը և նկարեցին իրենց ցանկությունները, գցեցին տնակի մեջ՝  ոգևորված սպասելով դրանց իրականանալուն:

 

Նախագծեր 2018-2019, Ամանոր, Uncategorized

Ընկուզախաղեր, չարխափանների պատրաստում

IMG_9158

Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝
չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող:Երեխաների սիրված խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը:Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
մյուս շարքի ընկույզները: Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
մյուս շարքի ընկույզները: Մյուս խաղերը՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=5_F1DdcwwgE&feature=youtu.be