Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Առօրյա, Բնագիտատեխնիկական ստուգատես 2020, Uncategorized

Կենդանիների խնամք և կերակրում

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները այսօր լողի պարապմունքից հետո այցելեցին կրթահամալիրի Ագարակ: Հյուսիսային դպրոցի խոհանոցից սովորողները նախապես վերցրել էին կենդանիների համար նախատեսված կերակուրներ: Ագարակում  մեզ դիմավորեց ընկեր Էդմոնը, ով  մեզ պատմեց,թե մինչև ձիավարությունը ինչ փուլերով պետք է անցնենք՝ կերակրենք, խնամենք, իսկ հետո շրջեցինք և տեսանք Ագարակի մյուս բնակիչներին, Կարո պապիկը օգնեց կերակրենք շներին:  Ագարակում հանդիպեցինք  մեր Ատիին, կարմրապեծիկ աքաղաղին, սագերին, սիրամարգին:

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.

Մարզական, Առօրյա, Խմբային գործունեություն, Uncategorized

Ուրախ մարմնամարզություն

Այսօր 5-6 տարեկաններն ուրախ մարզվեցին, խաղացին տարբեր մարզական խաղեր, վազեցին, թռչկոտեցին, այսպիսի  ուրախ և ոգևորիչ միջավայրում է անցնում մարմնակրթության դասերը, սովորողներին  ամենաշատը դուր եկավ պարկերով խաղը, երբ պետք է մտնեին մեջը և ցատկոտեին.

Տեսանյութ՝

Նախագծեր 2018-2019, Ուսումնական նյութեր, Առօրյա, Բնագիտական, Դդմածես, Խմբային գործունեություն, Uncategorized

«ԴԴՄԱԾԵՍ» նախագծի մեկնարկ

5-6 տարեկանների խմբում սկսել ենք «Դդմածես» նախագիծը, որի շրջանակում սովորողները դդմի մասին  նոր տեղեկություններ են ձեռք բերում, հորինում են բառեր, հեգում, վանկատում, բառախաղ են խաղում, սովորում են հաշվերգեր, լսե՛ք հետաքրքիր է.

Ինչպես գիտենք, փետրվարի 2-ին դդմածեսն է, բայց մինչև ծեսը դեռ շատ անելիք ունենք.ծանոթանում ենք դդումների հետ, մի լավ գովում, կիսում, ուսումնասիրում, համտեսում, մի խոսքով ինչպես 5-6 տարեկաններն են անում տեսանյութում.

Տեսանյութ՝

 

Ձմեռային ճամբար, Առօրյա, Լող, Uncategorized

Լողուսուցում

5 տարեկաններն ու առաջին դասարանի սովորողների համար տարբերություն չկա, թե դրսում ինչ եղանակ է, շարունակում են նույն ոգևորվածությամբ հաճախել լողի: Մեծանում են առողջ, կոփված և ուժեղ, կեցցե՛ք

Տեսանյութ.