Բանավոր մաթեմատիկա, Uncategorized

Բանավոր մաթեմատիկա:Մայիս

Տրամաբանական խնդիրներ

1.Էրիկը համարակալված գնդիկներն այնպես բաժանեց երկու խմբի, որ յուրաքանչյուր խմբի գնդիկների վրա գրված թվերի գումարը նույնը ստացվեց: Ի՞նչ թիվ ստացվեց:

1.7

2.Քանի՞ քառակուսի կա նկարում:

1.3

3.Նկարին նայելով՝ կռահիր օրինաչափությունը և որոշիր, թե ինչ թիվ պետք է գրել երրորդ շրջանի մեջ:

1.8

4.Ո՞ր կտրոն է պոկվել պատկերից:

Անխորագիր պատկեր

5. Երկուշաբթի Անին խնդիր լուծեց, երեքշաբթի ` 2 խնդիր, չորեքշաբթի ` 3 և այդպես շարունակ: Քանի՞ խնդիր նա լուծեց կիրակի օրը:

6. Տիգրանը Գոռից 4 մատիտ ավելի ունի: Նա քանի՞ մատիտ պետք է տա Գոռին, որպեսզի տղաները հավասար քանակությամբ մատիտ ունենան:

 

7. 20 ձախ կողմի թվերը հանում ենք, աջ կողմի թվերը գումարում, ստացվածը բազմապատկում:

 

8. Նայելով 2 թվանշանին` ո՞ր դեպքում ենք ասում 10:

9. 16 աղավնի նստած էին 2 ծառի վրա: Առաջին ծառից 5 աղավնի թռավ երկրորդ ծառի վրա, իսկ երկրորդ ծառից 2-ը թռան առաջինի վրա: Երկուսի վրա նույն քանակությամբ աղավնի եղավ: Սկզբում քանի՞ աղավնի կար յուրաքանչյուր ծառի վրա:

10. Երեք հավը 3 օրում ածում են 3 ձու: Քամի՞ ձու կածեն այդպիսի 12 հավը 12 օրում:

11. Տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու համար դպրոց բերեցին 40 մ կանաչ կտոր, 15- ական մետր կարմիր և կապույտ կտոր: Քանի՞ մետր կտոր մնաց 2 շաբաթ անց, եթե առաջին շաբաթվա ընթացքում օգտագործեցին 24 մետր, իսկ 2-րդ շաբաթում 18 մետրով ավելի:

Ուրախ մաթեմատիկա, Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա. ապրիլ

Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։ Continue reading “Բանավոր մաթեմատիկա. ապրիլ”

Հոդված, Բանավոր մաթեմատիկա, Դասվարի էջ

Մաթեմատիկական խնդիրների կազմումը և լուծումը՝ մանկավարժական խնդիր

Ֆլեշմոբի առաջին մակարդակի համար խնդիրները պետք է լինեն խաղարկելի` սովորողները կարողանան կենդանի խաղալ խնդրում բերված իրավիճակը, հետո սարքել դրա մոդելը: Խաղի արդյունքում սովորողները կստանան խնդրի պատասխանը: Հնարավոր կլինի խնդիրները լուծել սխալվելու-փորձելու եղանակով: Հիմնականում դասարանական քննարկումների ժամանակ հնարավորություն կունենան խնդիր լուծելու նոր գործիքների հետ ծանոթանալու։ Continue reading “Մաթեմատիկական խնդիրների կազմումը և լուծումը՝ մանկավարժական խնդիր”

Բանավոր մաթեմատիկա, Uncategorized

Բանավոր մաթեմատիկա.հունվար

  • Ֆլեշմոբի խնդիրների քննարկում
1. Արթուրը գարնանը 20 սմ բարձրություն ունեցող եղևնի տնկեց: Տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո Արթուրի եղևնու բարձրությունը կլինի 80 սմ:
2. 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կիրակի էր: Նարեն այդ օրը ներկեց կարմիր, հաջորդ օրը ներկեց դեղին, հաջորդ օրը ներկեց կանաչ: Եթե այս հերթականությամբ ներկի մնացած օրերը, ինչ գույն կունենա դեկտեմբերի 31-ը:
3. Ձմեռ պապը իր երեք օգնականների՝ Պեպեի, Բելլայի և Էլլայի համար 3 տարբեր գույնի գլխարկ-նվերներ պատրաստեց: Պեպեի գլխարկը ո՛չ կանաչ էր, ո՛չ դեղին: Բելլայի գլխարկը ո՛չ դեղին էր, ո՛չ էլ կարմիր: Որոշի՛ր Պեպեի, Բելլայի և Էլլայի գլխարկների գույները:
4. 2017 թվականի ամանորի տոնածառի համար սովորողները պատրաստել էին 46 կախազարդ: Դրանից հետո ամեն տարվա տոնածառի համար 7 կախազարդ ավելի են պատրաստել: Քանի՞ կախազարդ են պատրաստել 2020 թվականի տոնածառի համար:
5. Ամանորի հանդեսի ժամանակ 9 պար պարեցին: Յուրաքանչյուր պարից առաջ մի երգ երգեցին: Մի երգ էլ երգեցին հանդեսի վերջում: Քանի՞ երգ երգեցին հանդեսի ժամանակ:
6. Արմեը երկու եղբայր ունի՝ Գուրգենը, Հովսեփը:: Ձմեռ պապը նվերներ էր բերել՝ հեռախոս, պլանշետ, նոթբուք: Քանի՞ հնարավոր ձև կա նվերները եղբայրների միջև բաժանելու, եթե ամեն մեկը մի նվեր պետք է ստանա:
7. Երկու կիlոգրամ ալյուրից 40 գաթա կարելի է թխել: Երկրորդ դասարանցիները օգտագործեցին երեք ու կես կիլոգրամ ալյուր: Քանի՞ գաթա թխեցին:
8. Ձմեռ պապը Ամանորի գիշերը մտավ բարձրահարկ շենք: Նա յուրաքանչյուր հարկում թողեց այնքան նվեր, ինչքան այդ հարկի համարն էր: Քանի՞ հարկանի էր շենքը, եթե Ձմեռ պապը շենքում թողեց 36 նվեր:
9. Ձմեռ պապը այցելում է ճիշտ կեսգիշերին: Վարդուհին շատ էր ուզում տեսնել Ձմեռ պապին, բայց քունը հաղթեց նրան: Վարդուհին Ձնեռ պապի հայտնվելուց 15 րոպե առաջ քնեց: Ժամը քանիսին՞ Վարդուհին քնեց:
10. Տոնածառի վրա կարմիր, կապույտ, կանաչ, դեղին լույսեր կան: Միաժամանակ կարող են միացված լինել երկու գույնի լույսեր: Քանի՞ հնարավոր տարբերակ կա:

Continue reading “Բանավոր մաթեմատիկա.հունվար”

Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա — դեկտեմբեր

1. Անդրանիկը իր երկանիվ հեծանվով 200մ անցավ: Քանի՞ մետր անցավ նրա հեծանվի անիվներից յուրաքանչյուրը:
2. Դատարկ վանդակները լրացրեք 1, 2, 3, 4 թվանշաներով այնպես, որ ոչ մի տողում, սյունակում և 2×2 չափսի առանձնացված մասում կրկնվող թվանշան չլինի: Ի՞նչ թվանշան գրված կլինի վերևի տողի առաջին վանդակում:
Подпись отсутствует

Continue reading “Բանավոր մաթեմատիկա — դեկտեմբեր”

Բանավոր մաթեմատիկա, Uncategorized

Բանավոր մաթեմատիկա․ ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բանավոր մաթեմատիկա
1-3-րդ դասարաններ

Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է․ իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների  էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, համադրել սովորեցնել հարցեր տալ։ Continue reading “Բանավոր մաթեմատիկա․ ընտրությամբ գործունեություն”