«Ուսումնական ագարակ»նախագիծ

Նախագիծ՝

Ծանոթություն ուսումնական ագարակին, կենդանիների խնամք:

Տևողությունը`շուրջտարյա

Նպատակ և խնդիրները՝

Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ: Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:

Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին: Continue reading

Advertisements

Մենք ունենք էկո պայուսակներ

Արդեն պատրաստ են մեր էկո պայուսակները։Այցելեցինք կարի արհեստանոց և վերցրեցինք մեր անվանական պայուսակները, որոնք այդքան սիրով կարել և նկարել էինք: Երբ վերցրեցինք մեր պայուսակները այցելեցինք տիկին Շողիկին, ով մեզ առանց նվերների չճանապարհեց, կտրոններ նվիրեց սովորողներին, ովքեր էլ խոստացան դրանք աճեցնել և նվիրել մայրիկներին։

«ԴԴՄԱԾԵՍ» նախագծի մեկնարկ

5-6 տարեկանների խմբում սկսել ենք «Դդմածես» նախագիծը, որի շրջանակում սովորողները դդմի մասին  նոր տեղեկություններ են ձեռք բերում, հորինում են բառեր, հեգում, վանկատում, բառախաղ են խաղում, սովորում են հաշվերգեր, լսե՛ք հետաքրքիր է.

Ինչպես գիտենք, փետրվարի 2-ին դդմածեսն է, բայց մինչև ծեսը դեռ շատ անելիք ունենք.ծանոթանում ենք դդումների հետ, մի լավ գովում, կիսում, ուսումնասիրում, համտեսում, մի խոսքով ինչպես 5-6 տարեկաններն են անում տեսանյութում.

Տեսանյութ՝

 

Հունվարիկ. բնագիտական փորձերի ստուգատես

img_1310

Այսօր տեղի ունեցավ 5 տարեկանների հերթական ստուգատեսային հինգշաբթին: 5 տարեկանները պետք է իրականացնեին տարբեր բնագիտական փորձեր, որի նպատակն էր դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորումը, բնագիտական փորձ կատարելու քայլաշարի, կանոնների կարողությունների ձևավորումը:

Օրվա լուսաբանումը տեսանյութի միջոցով.