Գրական ակումբ

Սիմոնի թաղումը: Նարինե Աբգարյան

Այինանց Սիլվիայի ամուսինը մահացավ: Չես ասի, թե նրա մահը մարդկանց համար անակնկալ էր. ախր Սիմոնը ութսունից հաստատ ավելի էր, ավելի ճիշտ՝ իննսունից մի տարի պակաս: Սակայն վշտացան անխտիր բոլորը. Սիլվիայի մարդը ընկերության համար հոգի էր տալիս ու բոլորի սիրելին էր:

Continue reading “Սիմոնի թաղումը: Նարինե Աբգարյան”
Գրական ակումբ

Մարգարեն: Ջեբրան Խալիլ Ջեբրան

khalil-gibran11-1197665227

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.

_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ,
թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը
կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ: Continue reading “Մարգարեն: Ջեբրան Խալիլ Ջեբրան”

Գրական ակումբ

Ծառերը։ Հերման Հեսսե

Գրական ակումբ

Առցանց քննարկման հղումը։

hermann_hesse_2

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ  կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։ Continue reading “Ծառերը։ Հերման Հեսսե”

Գրական ակումբ

Սիրային երգ մահվան մասին։ Յասուլ Յունան

hqdefault

Առցանց քննարկմանը միացի՛ր այս հղումով։ 

Գործող անձինք
Պառավ Ֆարհադ
Փուչիկ վաճառող

Բեմը զբաոսայգի է։ Մի պառավ ծաղկազարդ չադրայով և սպիտակ գլխաշորով, տխուր-տրտում և սպասման մեջ նստել է նստարանին։ Continue reading “Սիրային երգ մահվան մասին։ Յասուլ Յունան”

Գրական ակումբ

Վարունգի որքը: Հուշանգ Մորադի Քերմանի

moshadiՔունը չէր տանում. վեր ելավ, սեղանի վրայի մրգամանից մի վարունգ վերցրեց, ուզեց կեղևել ու ուտել, լավ չէր տեսնում՝ ակնոցը դրեց, դանակը վերցրեց: Նայեց վարունգի որքին ու գխին. մանրիկ ու թոռոմ մի ծաղիկ էր կպած վարունգի գլխին: Նայեց կոմոդի վրայի վայելչագրության արվեստի գործին. ամեն անգամ, երբ ուզում էր վարունգ ուտել, աչքն ընկնում էր դրան ու ժպտում. Continue reading “Վարունգի որքը: Հուշանգ Մորադի Քերմանի”

Գրական ակումբ

Ապուշի կյանքը։ Ակուտագավա Րյունոսկե

akutagava2Թողնում եմ, որ դու որոշես, այս ձեռագիրը հրապարակվելու է թե ոչ, կամ երբ և որտեղ է տպագրվելու:
Դու այս ձեռագրի  համարյա բոլոր անձանց թերևս գիտես: Սակայն եթե հրատարակելու լինես, ուզում եմ, որ անունների ցանկ չկցես:
Ես հիմա անասանելի դժբախտ երջանկության մեջ եմ ապրում: Բայց զարմանալիորեն ոչնչի համար չեմ զղջում: Միայն կարեկցում եմ այն մարդկանց, որ իմ նման վատ ամուսին, վատ երեխա, վատ հայր են ունեցել: Դե ինչ, մնաս բարով: Գոնե այս ձեռագրում ես գիտակցաբար ինձ չեմ արդարացրել:
Ավելացնեմ, որ ձեռագիրը քեզ եմ թողնում, քանզի դու բոլորից լավ ես ինձ ճանաչում: Աշխատիր այս ձեռագրի միջի իմ տխմարության վրա գոնե մի փոքր ծիծաղել: Continue reading “Ապուշի կյանքը։ Ակուտագավա Րյունոսկե”

Գրական ակումբ

Պետեր Հանդքե։ Նոբելյան բանախոսություն

handkepeterԽաղա խաղը: Մի եղիր գլխավոր հերոս: Փնտրիր մարտահրավերներ: Բայց մի նպատակադրվիր կոնկրետ արդյունքի: Խուսափի՛ր հետին մտքերից: Ոչինչ մի թաքցրու: Եղիր մեղմ և ուժեղ: Ունեցիր մասնակցություն, բայց արհամարհիր հաղթանակը: Մի պրպտիր, մի ստուգիր, բայց զգոն մնա՝ նշաններին հետամուտ: Եղիր բաց աշխարհի առաջ: Բարձրացրու աչքերդ, հրավիրիր ուրիշներին այնտեղ նայելու, համոզվիր, որ կա բավարար խորություն ու գտիր քեզ նրանցից յուրաքանչյուրի արտացոլքում: Վճիռ կայացրու, երբ ոգեշնչված ես: Թույլ տուր քեզ ձախողելու: Բայց ամենից առաջ քեզ ժամանակ տուր՝ անցնելու զարտուղիներով: Մի անտեսիր ծառն ու ջուրը: Կանգնիր այնտեղ, որտեղ ուզում ես և թույլ տուր արևին ջերմացնելու քեզ: Մոռացիր ազգականներիդ, օգնություն առաջարկիր անծանոթներին, խոնարհվիր, որ տեսնես մանրուքները, խուսանավիր մարդկային դատարկությունից, գրողի ծոցն ուղարկիր բախտի դրաման՝ ծիծաղով հաղթահարելով տարաձայնությունները: Առաջնորդվիր քո իրական գույներով, մինչև կապացուցես քո ճշմարիտ լինելը, և տերևների խշշոցը կդառնա հաճելի: Անցի՛ր գյուղերով»: Continue reading “Պետեր Հանդքե։ Նոբելյան բանախոսություն”

Գրական ակումբ

Ինչ-որ բան վերջացավ։ Էռնեստ Հեմինգուեյ

1_zrn56LG3goX8FvPOFbo5LgԱյն հին, բարի ժամանակներում Հորթընս Բեյը անտառահատների քաղաք էր։ Չկար այնտեղ մեկը, որին լսելի չլիներ լճի մոտակայքում գտնվող գործարանի հզոր սղոցների ձայնը։ Ու եղավ մի տարի, երբ հատելու գերան այլևս չկար։ Անտառանյութ փոխադրող նավերը եկան, մտան ծովախորշ ու բեռնվեցին սղոցարանի տարածքում դարսված փայտով։ Փայտի բոլոր դարսուկները տեղափոխեցին, տարան։ Հսկա սղոցարանի եղած-չեղած բոլոր շարժական սարքավորումները մի ժամանակ գործարանում աշխատած մարդիկ տարել-բարձրացրել էին բեռնանավերի վրա։ Բեռնված նավը դուրս եկավ ծովախորշից ուղղություն վերցնելով բաց լիճ՝ իր հետ տանելով երկու հսկա սղոցները, շարժական փոխադրիչը, որ թափով նետում էր գերանները պտտվող կլոր սղոցների վրա, ինչպես նաև՝ խիտ դարսված բոլոր սղոցներն ու անիվները, կաշեփոկերն ու մետաղական մասերը։ Նավի բաց ամբարը ծածկված էր պինդ կապկպված առագաստարձակներով, առագաստները փքվել էին քամուց, ու այսպես շարժվում էր նավը լայնահուն լճով՝ իր հետ տանելով այն ամենը, ինչը մի ժամանակ սղոցարանը սղոցարան էր դարձրել, իսկ Հորթընս Բեյը՝ քաղաք։ Continue reading “Ինչ-որ բան վերջացավ։ Էռնեստ Հեմինգուեյ”

Գրական ակումբ

Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել

hqdefaultՀազիվ թե կարիք կա նշելու, որ այս պատմվածքը գրվել է 1932 թվականին։
Ամբողջ օրը մենք նստած էինք եղել դաշնամուրի արկղի մեջ՝ սպասելով անձրևի դադարելուն։ Ներքևում՝ քսան քայլ այն կողմ, հոսում էր պղտոր Սավանան , դեպի ծով տանելով սոճու չորացած կոները և զառիթափի ծառերի փտած մնացորդները։ Հինգերորդ փողոցի վերջերս կառուցված կամուրջը վերևից մեզ պաշտպանում էր անձրևից։ Արկղի անկյունների տակ աղյուսի կտորներ էինք դրել՝ հատակը չոր պահելու համար, և կամրջից ու կարմրակավ ափից առհոսող ջուրը գնում էր դեպի վարարուն գետը։ Ժամանակ առ ժամանակ Դեյվը, չորեքթաթ, շտկում էր ծղոտը։ Բանանի ծղոտ էր՝ խոնավ, գարշահոտ։ Երկուսով հազիվ էինք տեղավորվել արկղի մեջ, և եթե ծղոտը հարթ չէր փռվում, քարե կոշտերի պես անհանգստացնում էր։ Continue reading “Դանդաղ մահ։ Էրսկին Քոլդուել”