Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Դդմածես 2020, Uncategorized

Մարմնամարզություն+English

«Դդմածես» նախագծի ընթացքում սովորողները դդումն օգտագործում են գործունեոթյան տարբեր ձևերում և դդումը դառնում է ուսումնական գործիք նախագծի իրականացման ժամանակ: Այս անգամ դդումներով սովորողները խաղում են տարբեր մարզական խաղեր և ընկեր Հայկուհու հետ հարստացնում են իրենց բառապաշարը:

Տեսանյութ՝

Հորինուկներ, պատումներ, Մեդիաընթերցարան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Դդմածես 2020, Uncategorized

Դդմապատումներ

«Դդմածես» ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի ճամբարականները ներկայացնում են իրենց հորինած դդմապատումները:

Մոնիկա Սուքիասյան

Մի անգամ մայրիկիս խնդրեցի,որ ինձ համար գնի դդում:Քանի որ ես ցանկանում էի դդումով ապուր պատրստել:Բայց ես փոշմանեցի և դդմով պատկեր ստացա և ինքս այդ պատկերից վախեցա:

դդումի կերպարներ Continue reading “Դդմապատումներ”

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ռադիո, Դդմածես 2020

Հետաքրքիր փաստեր դդմի մասին

Հյուսիսային դպրոցի «Հորինուկ» ջոկատի ճամբարականներն այսօր դասարանական բլոգից ընթերցեցին հետաքրքիր փաստեր դդմի մասին, որը ներկայացնում են ռադիոնյութի տեսքով:

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Տեխնոլոգիական, Դդմածես 2020

Տեխնոլոգիական գործունեություն

Ձմեռային ուսումնական ճամբարի հետաքրքիր օրերը շարունակվում են։ Այսօր 2․3 դասարանի ջոկատը գունավոր թղթերից պատրաստեց դդումներ։ Ինքնուրույն կտրտեցին, սոսնձեցին և ստացան մեկը մյուսից գեղեցիկ դդումներ, հիացած էին իրենք իրենց աշխատանքներով․

Ֆոտոշար՝

Տեսանյութ՝

Մեդիաընթերցարան, Ուսումնական նյութեր, Դդմածես 2020

Փաստեր դդմի մասին

  1. Դդումներն ինչքան մեծանում են, գույնը փոխում են:
  2. Դդումը կարող է գունափոխվել սպիտակից դեղին և դեղինից նարնջագույն:
  3. Տնկվելուց չորս ամիս անց, այն պատրաստ է բերքահավաքին:
  4. Դդումները պարունակում են վիտամին Ա և կալիում:
  5. Դդումները թխվածքների, հացերի, ապուրների և այլ մթերքների բաղադրամաս են:
  6. Դդումի կորիզները կարող են բովվել ուտելու համար:
  7. Դդմի սերմերն օգտագործվում են որպես կերակուր կենդանիների համար:
  8. Դդումի 90% ջուր է:
  9. Ամենամեծ դդումը , որը երբևէ աճել է, կշռել է 517կգ
  10. Դդումը միրգ է:
  11. Դդումը կարող է տապակվել, որպես խորտիկ:
  12. Դդումը ծագել է Կենտրոնական Ամերիկայում:
  13. Դդումի ծաղիկները կարելի է ուտել:
  14. Բնիկ ամերիկացիները օգտագործել են դդմի սերմերը ուտելիքի և բժշկության մեջ:
  15. Ամերիկայում աճեցվող դդումների 90-95%-ը աճեցվում է Իլլինոիս նահանգում:
  16. Դդումի անունը ծագել է հունարեն <<փեփըն>> բառից, որը նշանակում է <<մեծ սեխ>>:

Continue reading “Փաստեր դդմի մասին”

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուրախ մաթեմատիկա, Դդմածես 2020

Չափում, չափում, դդմաչափում…

Ձմեռային ուսումնական  ճամբար 2020

82344936_193996095134371_8792147678134796288_n

Այսօր ձմեռային ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.3 ճամբարային ջոկատը մեկնարկեց «Դդմածես» նախագիծը, որի ընթացքում սովորողները մաթեմատիկական չափումներ իրականացրեցին, համեմատեցին, գլորեցին, հաշվեցին:

Տեսանյութ՝

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Դդմածես 2020, Uncategorized

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվարի 20-Փետրվարի 1` Ղափամայի ծես

IMG_2726

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Continue reading “«Դդմածես» նախագիծ”