Դ. Բիսեթի «Անձրևը»

5 տարեկաններն այսօր լսեցին Դ. Բիսեթի «Անձրևը» հեքիաթը և «Հորինուկ» ռադիոյի  շրջանակներում ստեղծեցինք մեր ռադիոն՝ խոսելով անձրևի մասին, լսե՛ք հետաքրքիր է.

Advertisements

Դոնալդ Բիսեթ. հեքիաթներ

ԱՆՁՐևԸ

Երկնքով երկու ամպիկ էին լողում: Մեկի անունը Վտվտիկ էր, մյուսինը՝ Կտկտիկ: Նրանք ապրում էին երկնքում: Ամբողջ օրն իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
– Վտվտի՛կ, – մի անգամ ասաց Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք ցած իջան և թրջեցին գետինը: Մարդիկ սկսեցին դժգոհել:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթացին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
— Ձանձրացրեց այս անձրևը:
-Է՜, եթե մենք նրանց դուր չենք գալիս, արի գնանք այստեղից,- հուսահատվեց Կտկտիկը:
-Թռանք,-համաձայնեց Վտվտիկը:
Նրանք թռան, գնացին: Անձրևը դադարեց: Արևը փայլեց: Բոլորը գոհ էին:
-Հիանալի եղանակ է,- ուրախանում էին բոլորը: Արևն ամեն օր փայլում էր, շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի կաթիլ անձրև չթափվեց: Խոտերը դեղնեցին և չորացան, ծաղիկները` թոռոմեցին: Ցամաքեցին առուներն ու վտակները: Կովերն առանց խոտ մնացին, սկսեցին կաթ չտալ: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պաղպաղակ պատրաստեր: Երեխաներն առանց պաղպաղակ մնացին և լաց եղան: Կովերն էլ լաց եղան, բադիկներն էլ, ձիերն էլ, շներն էլ, կատուներն էլ, մայրիկներն էլ, հայրիկներն էլ… Continue reading