Դասվարի էջ, Թարգմանություն, Uncategorized

ԹՎԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԻԴԱԿՏԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

didakticheskiy-potentsial-tsifrovyh-obrazovatelnyh-resursov-dlya-mladshih-shkolnikov (1)

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, կատարելագործումը և տարածումը էականորեն ներգործում է նաև ուսումնական գործընթացի բոլոր բաղադրիչների՝ ուսուցման նպատակի, բովանդակության, խնդիրների, ձևերի, մեթոդների, միջոցների վրա: Առավել ակնհայտ են ուսուցման միջոցներին վերաբերող փոփոխությունները, թվային կրթական ռեսուրսների օգտագործումը ձևավորում է ժամանակակից կրթության դեմքը [1]: Continue reading “ԹՎԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԻԴԱԿՏԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ”

Մանկավարժության գարնանային ճամբար 2018, Սեմինարներ, Դասվարի էջ, Թարգմանություն, Uncategorized

Դասվարների «Մուտք» ճամբարի 2-րդ փուլի առաջադրանքներ

img_3676

Մաթեմատիկա

«Դպիր» ամսագրից կարդալ հետևյալ հոդվածները.
Թվաբանության ուսուցում։Մի գիտափորձի պատմություն մաս1

Թվաբանությանուսուցում։Միգիտափորձի պատմություն   մաս

ինչպես նաև կցված ֆայլը` 1հայերեն:

Պետք է կարծիք գրել այս երեք նյութերի մասին և տեղադրել բլոգում: Continue reading “Դասվարների «Մուտք» ճամբարի 2-րդ փուլի առաջադրանքներ”

Մանկավարժության գարնանային ճամբար 2018, Թարգմանություն, Uncategorized

Օշոյի առակները

osho31

Черепаха и скорпион

Однажды скорпион попросил черепаху перевезти его через реку. Черепаха отказывалась, но скорпион упросил ее.

— Ну, хорошо, — согласилась черепаха, — только дай слово, что ты меня не ужалишь.

Скорпион дал слово. Тогда черепаха, посадила его на спину и поплыла через реку. Скорпион сидел смирно всю дорогу, но у самого берега больно-пребольно ужалил черепаху. Continue reading “Օշոյի առակները”

Թարգմանություն, Uncategorized

Պ.Լ.Կապիցայի պատասխանը Ա.Ն.Կոլմոգորովին

Մեծարո Անդրեյ Նիկոլաևիչ,

Մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի Ձեր նամակը: Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ այն հարցում, որ երիտասարդաության դաստիարակության և ուսուցման սկզբնական շրջանը ամենապատասխանատուն է և դրան առավել մեծ ուշադրություն և նշանակություն է հարկավոր հատկացնել, քան անում ենք հիմա:  

Մի շարք երկրներում արդեն սկսում են հասկանալ տարրական և միջին դպրոցներում կրթության ողջ նշանակությունը: Օրինակ, ինձ պատմել են, որ Շվեդիայում տարրական և միջնակարգ կրթական համակարգ առավել որակյալ կադրեր ներգրավելու համար այդ դպրոցներում դասավանդողներն ավելի բարձր վարձարություն են ստանում, քան ավագ դպրոցում: Continue reading “Պ.Լ.Կապիցայի պատասխանը Ա.Ն.Կոլմոգորովին”

Թարգմանություն, Uncategorized

Ա.Ն. Կոլմոգորովի նամակը Պ.Լ.Կապիցային

Հարգարժան Պյոտր Լեոնիդովիչ,

Շնորհակալություն եմ հայտնում «Փիլիսոփայության հարցեր»-ում տպագրված Ձեր հոդվածի տպագիր տարբերակն ուղարկելու համար: Այդ հոդվածին դիմելը երկու  տարբեր ասպեկտ ուներ:

1.Ես ղեկավարում է ՄՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց-ինտերնատը: Այդպիսի դպրոցների թիվն առայժմ մեծ չէ: Չորսը (Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ և Կիև) գործում են կառավարության հատուկ որոշման հիման վրա: Որոշ խորհրդային հանրապետություններ ստեղծեցին իրենցը (Լիտվա, Վրաստան, Հայաստան): Այդ դպրոցներն, անկասկած, այսօր օգտակար են: Մեր մոսկովյան դպրոցում Մոսկվայի ոչ մի բնակիչ չկա, և այն սկզբունքորեն չի ընդունում համալսարանական քաղաքների երեխաներին (դեռ բացառություն ենք անում այն վայրերի աշակերտների համար, որտեղ համալսարանները դեռ շատ թույլ են, օրինակ Յարոսլավլում): Մենք գտնում ենք, որ համալսարաններն իրենք պետք է հոգ տանեն ամբողջ քաղաքի ավագ դպրոցականներին գիտական և ստեղծագործական  մթնոլորտի մեջ ներգրավելու համար: Continue reading “Ա.Ն. Կոլմոգորովի նամակը Պ.Լ.Կապիցային”

Թարգմանություն, Uncategorized

‹‹Տնտեսագիտություն փոքրերի համար››էլեկտրոնային փաթեթ

142Այս էլեկտրոնային փաթեթը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար:Այն ոչ միայն հետաքրքիր պատմությունների շարք է, այլ նաև ընդգրկում է հետաքրքիր առաջադրանքներ, որոնց կատարումը պահանջում է ընտանիքի անդամների մասնակցություն: Էլեկտրոնային փաթեթը կարդացեք այստեղ