Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Բնագիտական, Իմ թաղարը 2019-2020

Բույսերի ամենօրյա խնամք

79012450_502535093679191_1654831185248911360_n.jpg«Իմ թաղարը» ուսումնական նախագծի 1-ին փուլում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներն այցելեցին ջերմոց-լաբորատորիա, հավաքեցին կտրոններ🌱🌵☘️, 2-րդ փուլում դիտարկեցին և ուսումնասիրեցին արմատակալած կտրոնները, 3-րդ փուլում տնկեցին բույսերը, 4-րդ փուլում կշարունակեն բույսերի ամենօրյա խնամքը դասարան-լաբորատորիայում:

Տեսանյութ՝

Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Բնագիտական, Իմ թաղարը 2019-2020

Այցելություն բույսերի աշխարհ

IMG_7368[1]

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների  հետ  այսօր մեկնարկեցինք «Իմ թաղարը»  նախագիծըորի շրջանակում  այցելեցինք Քոլեջի բույսերի լաբարատորիա: Սովորողների տպավորությունները տեսանյութում: Այնուհետև, ստեղծեցինք անվանական կտրոն-թաղարներ, դրեցինք թափանցիկ բաժակների մեջ, որպեսզի արմատակալմանը սովորողներն իրենք հետևեն և ուսումնասիրեն.

Տեսանյութ՝

 

Ուսումնական նախագծեր 2019-2020, Իմ թաղարը 2019-2020, Uncategorized

Բնագիտական նախագծեր

44407288_313265275925719_2691412217764511744_n

«Իմ թաղարը»  նախագիծ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ։

Նպատակը՝
1. Դասասենյակում և տանը   թաղարային բույսերի աճեցում և խնամք:
2. Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, դեպի շրջապատը:
3. Ինքնուրույն անհատի ձևավորման նոր որակ:
4. Ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին ինքնուրույն հետևելու կարողության ձեռք բերում
5. Բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների հաղորդում:
6. Օգտակար և վնասակար բույսերի տարբերակում։

Արդյունքում՝
1. սովորողների խմբասենյակում եւ տանը ունենալ սեփական ձեռքերով  աճեցրած օգտակար սենյակային թաղարով  բույսեր :
2. Փոքրիկ անհատի ձևավորում՝ հոգատար բույսի և շրջապատի նկատմամբ, որը տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին՝  իր ձեռք բերած նոր կարողությունների օգնությամբ:
3.Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Նախագիծը իրականացնելու համար


1.Միանման թաղարների ձեռք բերում՝ կարող է լինի անհատական ձևավորում:
3. Մշտական տեսչության սահմանում՝ հետևելու արդյունքներին և խորհրդատվության ապահովում:

Նախագծի պատասխանատուներ՝ Ջերմոց-լաբորատորիա, դասվար-ուսուցիչ

Ամփոփումն՝ այստեղ

Continue reading “Բնագիտական նախագծեր”