Նախագծեր 2018-2019, Իմ թաղարը, Uncategorized

«Իմ թաղարը» նախագիծ. ամփոփում

Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ  դեռևս հոկտեմբերի սկզբին իրականացրեցինք «Իմ թաղարը»  նախագիծըորի շրջանակում որի շրջանակում այցելեցինք Քոլեջի բույսերի լաբարատորիա: Սովորողների տպավորությունների մասին լսեք և դիտեք տեսանյութի միջոցով.

Այնուհետև, ստեղծեցինք անվանական կտրոն-թաղարներ, դրեցինք թափանցիկ բաժակների մեջ, որպեսզի արմատակալմանը սովորողներն իրենք հետևեն և ուսումնասիրեն.

 

Որոշ ժամանակ անց, երբ թաղարներն արդեն արմատակալել էին, տիկին Շողիկը կրկին այցելեց մեզ, ով օգնեց մեզ ուսումնասիրել թաղարները, դիտարկել, տեսակավորել, սովորել անունները:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև, սովորողներն իրենց ձեռքերով պատրաստեցին թաղարների համար ամաններ, որպեսզի հետո տնկենք արդեն արմատակալած բույսերը.

Տնկեցինք արմատակալած բույսերը: Իսկ տիկին Շողիկը մեզ օգնեց իր օգտակար խորհուրդներով, իսկ ծնողներն էլ գնահատեցին իրենց բալիկների տեխնոլոգիական հմտությունները: Ստուգատեսի ընթացքում սովորողները կատարեցին աշխատանքային երգեր: Դիտե՛ք տեսանյութը.

Սովորողներն իրենց բույսերն այսօր տուն տարան, որպեսզի տանը հետևեն, թե ինչպես է մեծանում իրենց ծաղիկը և շարունակել խնամել, ընթացքը նկարահանել, լուսաբանել:

Advertisements
Նախագծեր 2018-2019, Տեխնոլոգիական, Բնագիտական, Իմ թաղարը, Uncategorized

Նախագծային ուսուցման շաբաթ.1-ին օր

Այսօր 5 տարեկանների խմբում ուեինք վերապատրաստվող՝ Էլյոնա Ասրյանը, ով եկել էր Էջմիածին քաղաքից, աշխատաում էր այնտեղի մանկապարտեզում: Նա մեզ միացավ նախաճաշի ժամին, միասին նախաճաշեցինք և մասնակցեց գործունեության ձևերին:

Այսօր նախատեսել էինք ուսումնասիրել թաղարները, դիտարկել, տեսակավորել, սովորել անունները, այդ գործում մեզ օգնեց տիկին Շողիկը:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև, սովորողներն իրենց ձեռքերով պատրաստեցին թաղարների համար ամաններ, որպեսզի հետո տնկենք արդեն արմատակալած բույսերը.

Վերջում, երաժշտական գործունեությամբ ավարտեցինք օրը:

Նախագծեր 2018-2019, Բնագիտական, Իմ թաղարը, Uncategorized

Բույսերի աշխարհում

Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ սկսել ենք «Իմ թաղարը»  նախագիծը,որի շրջանակներում այցելեցինք Քոլեջի բույսերի լաբարատորիա: Սովորողների տպավորությունների մասին լսեք և դիտեք տեսանյութի միջոցով.

This slideshow requires JavaScript.

Նախագծեր 2018-2019, Բնագիտական, Իմ թաղարը, Uncategorized

Բնագիտական նախագծեր

 «Իմ թաղարը»  նախագիծ

Հիմնականում երկու ամիս, սակայն խնամքը անընդհատ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ։

Նպատակը
1. Դասասենյակում եւ տանը   թաղարային բույսերի աճեցում և խնամք:
2. Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, դեպի շրջապատը:
3. Ինքնուրույն անհատի ձևավորման նոր որակ:
4. Ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին ինքնուրույն հետևելու կարողության ձեռք բերում
5. Բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների հաղորդում:
6. Օգտակար և վնասակար բույսերի տարբերակում։

Արդյունքում՝
1. սովորողների խմբասենյակում եւ տանը ունենալ սեփական ձեռքերով  աճեցրած օգտակար սենյակային թաղարով  բույսեր :
2. Փոքրիկ անհատի ձևավորում՝ հոգատար բույսի և շրջապատի նկատմամբ, որը տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին՝  իր ձեռք բերած նոր կարողությունների օգնությամբ:
3.Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Նախագիծը իրականացնելու համար


1.Միանման թաղարների ձեռք բերում՝ կարող է լինի անհատական ձևավորում:
3. Մշտական տեսչության սահմանում՝ հետևելու արդյունքներին և խորհրդատվության ապահովում:

Նախագծի պատասխանատուներ՝ Ջերմոց-լաբորատորիա, դասվար-ուսուցիչ

Ամփոփումն՝ այստեղ