Ծիսական ուսումնական հարսանիք 2019

Օր, գեղեցիկ օր, որ բոլորս էլ ունեցանք և վերապրեցինք հուզմունք, զգացողություններ, հիշողություններ, երջանիկ լինեք, սիրելի ընկերներ

Advertisements

Ամսիկների դերը և նշանակությունը 5-6 տարեկանների «Իմացումի հրաճվանք» կրթական ծրագրում

IMG_4595

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 5 տարեկանների զարգացման ծրագիրն իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում: Վերոնշյալ ծրագիրը թույլ է տալիս ստեղծել այնպիսի կենդանի, ստեղծական միջավայր, որտեղ իրականացրած խաղ-գործունեության միջոցով փորձում ես  զարգացնել սովորողների երևակայական, ստեղծագործական, տրամաբանական մտածողությունը, զարգացնել բանավոր խոսքը, նպաստել սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը, հնարավորություն տալ կարծիքն անկաշկանդ արտահայտելու, ձևավորել տեխնոլոգիական պարզագույն հմտություններ, կոփել, կարևորել սովորողների ֆիզիկական վիճակը: Այսինքն, այսպիսի միջավայրում պետք էր կազմակերպել այնպիսի գործունեություն, որի հիմնական շեշտադրումը կդրվեր սովորողի  ինքնուրույնության, հաղորդակցման հմտությունների, երևակայության, ստեղծականության զարգացմանը,  արագ կողմնորոշվելու, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու  հմտությունների ձևավորմանը և այլն: Եվ այս ամենին օգնում էին  հասնել ամեն հինգշաբթի իրականացվող ամսիկները, որոնց  ընթացքում ցույց էր տրվում յուրաքանչյուր  սովորողի հմտությունները, կարողությունները,  աճը և ստուգատեսներից հետո լրացվում էր համապատասխան ցուցանիշները: Ճիշտ է, ամեն շաբաթ գրվում էր նախագիծ, բայց երբ ծանոթանում ես սովորողների հետ, ուսումնասիրում ես նրանց հետաքրքրություններն ու առանձնահատկությունները, փորձում ես ստեղծված նախագծի շուրջ կառուցել զարգացման իրական ուղիներ, իհարկե, հեշտ է տեսնել այն միջավայրը, որտեղ խաղում է երեխան,  ավելի դժվար է այդ միջավայրը դարձնել ուսումնական՝ չկտրելով երեխային խաղից, իր սիրելի աշխարհից, չարհեստականացնել ուսուցումը, ստեղծել զարգացման ավելի պարզ, արդյունավետ պայմաններ: Continue reading

5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում

cropped-43056123_258730314847192_1501512870100205568_n.jpg5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում կազմակերպվում է ավելի սահուն, սպոնտան ձևով, քանի որ նախակրթարանն արդեն քեզ հնարավորություն է տալիս ունենալ խումբ, որի հետ աշխատելով կարող ես համալրել և ընդարձակել արդեն իսկ ձևավորված խումբը: 2018 թ. 5 տարեկանների ընդունելությունը սկսեցի, երբ վերադարձա ֆիզարձակուրդից: Առաջին քայլը, որ արեցի հրապարակեցի  հոդված «Վերադարձ» թեմայով, ներկայացնելով իմ ընդունելությանն ուղղված քայլերը: Այնուհետև, սոցցացնցերում հանդես եկա հայտարարությամբ, որտեղ  պատմում էի իմ մասին, իմ անցած տարիներին իրականացրած գործունեության արդյունքների մասին, իմ կողմից իրականացրած նախագծերի մասին: Զուգահեռ այս ամենին, շաբաթական 2 օր հանդիպում էի այն 5 տարեկանների հետ, որոնք արդեն ընտրել էին 5 տարեկանների զարգացման ծրագիրը: Continue reading

Ի՞նչ է պատիժը…

Ինչպե՞ս ճիշտ պատժել երեխային, որպեսզի չվնասվի նրա հոգեկան աշխարհը և չխաթարվի տարիքային բնականոն զարգացումը: Այս հարցը հուզում է գրեթե բոլոր ծնողներին, քանի որ ճգնաժամային դրսևորումները, որոնք կապված են երեխաների տարիքային առանձնահատկությունների հետ, ծնողների կողմից ընկալվում են՝ որպես միտումնավոր կատարված քայլեր, և ուղեկցվում են պատժով: Սակայն, ելնելով երեխայի անձնային շահից, նրա բնականոն և ներդաշնակ զարգացումից, պետք է իմանալ, որ գոյություն ունեն պատժի ձևեր, որոնք կարելի է կիրառել, և կան այնպիսիները, որոնք արգելվում են: Continue reading