Լավաշթխիկի ծեսն ագարակում

Հյուսիսի 5 տարեկանները «Լավաշթխիկ» նախագծի շրջանակում այցելեցին ագարակ իրականացնելու լավաշ թխելու ծեսը: Մեզ այդ գործում օգնեց Անուշ Թորոսյանը: Սովորողները ոգևորությամբ պատրաստվեցին, երգով, պարով, ծիծաղով, ծնողներով հասանք ագարակ…այնտեղ մեզ դիմավորեցին Արևմտյան դպրոցի 5 տարեկանները:

Ագարակում բաժանվեցինք մի քանի խմբի. մի խումբը սագերին կերակրեց, մյուս մասը՝ շներին, մյուսներն էլ՝ ձիուկներին: Վերջում համտեսեցինք անուշաբույր լավաշը ավանդական պանրով: Մանրամասն՝ տեսանյութում.

Advertisements

Գունդ անեմ, լավաշ թխեմ

Այսօր 5 տարեկանների խմբում լավաշի անուշ բույրն էր տարածվել: Խմոր հունցեցինք, գունդ արեցինք, ընկեր Անուշին էլ գործի դրեցինք…ստացվեց շա՜տ համեղ, խրթխրթան լավաշ…

This slideshow requires JavaScript.

Լավաշթխիկ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, Ագարակ
Մասնակիցներ ՝ 
Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

 Ծրագրում՝

Սովորողներին ծանոթացնում ենք.

Երգում ենք՝ ՀԱՑ ԹԽԵԼՈՒ ԽԱՂԵՐԳԵՐԻ ՇԱՐԱՆ

Continue reading

Առասպել հացի փշուրի մասին

image-1Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել: Continue reading