Մայիսյան 14-րդ հավաք, 3-րդ օր

IMG_0125[1]

Այսօր Հյուսիսի 6 տարեկաններն Արևմտյան դպրոցի փակ լողավազանում լողի հերթական պարապմունքն անցկացրին: Սովորողները ճանապարհն անցան  հանգիստ քայլքով, տեղ-տեղ վազքով, ցատկով:

Սովորողները բաժանվել էին խմբերի, ովքեր հաշվում էին  ճանապարհին հանդիպած երեխաներին, կանանց, տատիկներին, պապիկներին,  կենդանիներին:

Տեսանյութ՝

 

Advertisements

Լողուսուցում

5 տարեկաններն ու առաջին դասարանի սովորողների համար տարբերություն չկա, թե դրսում ինչ եղանակ է, շարունակում են նույն ոգևորվածությամբ հաճախել լողի: Մեծանում են առողջ, կոփված և ուժեղ, կեցցե՛ք

Տեսանյութ.

Հեծանիվ+լող

Լողը և հեծանվավարությունը 5 տարեկանների ուսպլանի պարտադիր բաղկացուցիչ մաս են կազմում: Շաբաթական մեկ օր նրանք պարտադիր ունենում են լողի և հեծանվավարության պարապմունքներ համապատասխան մարզիչների հետ, ովքեր օգնում են 5 տարեկաններին դառնալ ավելի կոփված, առողջ և համարձակ:

Լող

 

Հեծանվարություն

 

This slideshow requires JavaScript.

Նախագծային ուսուցման շաբաթ, 3-րդ օր

Այսօր 5 տարեկանների խմբում իրենց վերապատրաստման 3-րդ օրն էին անցկացնում Արմավիրի մարզի նախակրթարանի դաստիարակները: Առավոտյան միասին մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին,նախաճաշեցինք և գնացինք լողի պարապմունքի դեպի Արևմտյան դպրոց փակ լողավազան: Հիացած էին, թե 5 տարեկաններն արդեն ինչքան հմուտ և ինքնուրույն հանվում-հագնվում են, դասավորում իրենց իրերը և համապատասխան հանդերձանքով ներկայանում լողի:

Լողից հետո միասին արդեն նախորոք մաքրած, լվացած  բանջարեղեններով դրեցինք մեր ամենաթթու թթուն.

This slideshow requires JavaScript.

Լողացող մռութիկներ

Լողի հերթական պարապմունքն է Բ4-ի փակ լողավազանում: 5 տարեկանները լողում են արդեն ավելի ինքնավստահ և ոգևորված, ընկեր Քրիստինայի հետ փորձում են հաղթահարել իրենց վախերը և վարակել մյուսներին: Այս պարապմունքի ժամանակ 5 տ. Արամ Ներսիսյանը և Գագուլ Խաչատրյանը հանեցին իրենց թևիկները, սկսեցին լողալ ազատ: Ուրախությունն անսահման էր…կեցցե՛ք

This slideshow requires JavaScript.

«Հոկտեմբերիկ» լողի ստուգատես

43146467_728119940879419_344024028551315456_n

Այսօր հինգ տարեկանների լողի ստուգատեսի օրն էր։ Առավոտյան նախաճաշեցինք, արագ վերցրեցինք լողի պարագաները և շտապեցինք լողի: Այս անգամ լողացողների թիվն ավելի շատ էր, քան ամեն անգամ: Քայլքով շարժվեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։ 20 րոպե անց փակ լողավազանում էինք։ Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվեցին, հագուստները հանեցին, ծալեցին, դրեցին զամբյուղի  մեջ, կոշիկները դասավորեցին պահարանի տակ։ Հագան լողազգեստները, լողաթափերը, ռետինե գլխարկները, ցնցուղ ընդունեցին ու վազեցին դեպի լողավազան։ Լողի մարզիչ ընկեր Քրիստինեն  ողջունեց սովորողներին,  հետո սկսեցին կատարել մկանները տաքացնող նախավարժանքներ, որից հետո նոր մտան ջուրը։ Ջրում կատարեցին ոտքերով վարժանքներ, ապա կրծքավանդակի վրա սկսեցին լողալ, հետո մեջքի վրա։  Լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով կոփվում են, լողալու հմտություններ են նրանց մոտ առաջանում։ Լողուսուցումը մարմնակրթության բաղկացուցիչ մաս  է կազմում:

Իսկ չլողացողները օգնական ընկեր Քրիստինեի հետ այցելեցին ագարակ մասնակցեցին  կենդանիների, թռչունների խնամքին, կերակրմանը: