Ուսումնական նյութեր, Խմբային գործունեություն, Uncategorized

Շիլա ուտոցի

Մի քանի անգամ այնպես է եղել, որ նախաճաշելիս մեզ է միացել տիար Բլեյանը և սովորողներին իր օրինակով փորձել է ցույց տալ, թե ինչպես են  ուտում  բրնձով շիլան, որն այդքան սիրում են երեխաները: Այսօր պատահաբար ֆիքսեցի, թե սովորողները ինչպես են մեկը մյուսին ցույց տալով ուտում  ու ասում ճիշտը էսպես է, տիարն այսպես էր ուտում, ես էլ պահը չկորցրեցի, նկարահանեցի:

Տեսանյութ՝

Advertisements
Նախագծեր 2018-2019, Ուսումնական նյութեր, Խմբային գործունեություն, Uncategorized

Այցելություն գրադարան

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններն ուրբաթ օրն անցկացրեցին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, որտեղ փորձեցին ընթերցել այն գրքերը, որոնք տվեցին ընկեր Լուսինեն և ընկեր Նոնան, շնորհակալ ենք։ Բոլորը մեծ հետաքրքրությամբ թերթում էին էջերը և փորձում գտնել իրենց ծանոթ տառերը և բառերը, վերջում էլ ունկնդրեցին շատ հետաքրքիր հեքիաթ, քննարկեցինք և խոստացանք, որ հաճախակի կայցելենք գրադարան։

Տեսանյութ՝

Բարի տարեդարձ, Խմբային գործունեություն, Uncategorized

Ծննդյան ծես

Այսօր մեր խմբի Նիկոլի ծննդյան օրն էր, որոշեցինք նվեր անել Նիկոլին և ծննդյան տորթը ինքներս պատրաստել, ստացվեց շատ հետաքրքիր, յուրօրինակ ծննդյան ծես: Միայն տեսնեք, թե ինչ ոգևորությամբ էին ձևավորում տորթը:

Տեսանյութ՝

Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Ուսումնական նյութեր, Խմբային գործունեություն, Uncategorized

Ատամներ փոխածները

Ատամնաշար-ֆոտոշար

This slideshow requires JavaScript.

Ղ. Աղայանի «Ատամը փոխած» բանաստեղծությունը սովորելուց հետո 5-6 տարեկանները պատմում են իրենց ատամների մասին:

Տեսանյութ՝

Ատամնաշար-Paint-ա-շար

Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Ուսումնական նյութեր, Խմբային գործունեություն, Uncategorized

Մեդիաայբբենարանի ուրախ էջեր

5-6 տարեկանները  Հ. Թումանյանի «Էյ, կանաչ ախպեր…» բանաստեղծությունը սովորեցին` ռիթմով խաղալով՝ ծափերով, ոտքերը դոփելով, ծնկներին խփելով, այս ու այն կողմ ձգվելով, շրխկաններ շրխկացնելով ու հստակ վանկատելով, հետո ստեղծեցինք մեր ուրախ մեդիաայբբենարանի ևս մեկ էջ.

Սովորողների էլեկտրոնային թղթապանակներն իսկական բառքսակներ են դարձել, մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից գունավոր և պայծառ: Փորձեցինք ծանոթանալ օր բառի հետ, բայց որոշեցինք օր բառին միացնել նաև մեր անցած բառերը և պատմել դրանց մասին, հետո կտեսնենք, թե ինչ կստացվի, կտանք մեր ընկերներն էլ կկարդան:

Տեսանյութ՝