Հեծանիվ, Հեծանվավարություն, Ուսումնական նյութեր, Տեխնոլոգիական, Ամառային ճամբար 2019, Uncategorized

Ամառային ճամբարի ամփոփում. հունիսի 17-21

IMG_2232

Ամառային ճամբարը ամենաուրախ, ամենահավես ժամանակն է սովորողների համար. գործունեության տարբեր ձևեր և տեսակներ, որոնք առաջացնում են տրամադրություն, ուրախություն և ժպիտ: Այս ամենի ապացույցն է շաբաթը պատմող տեսանյութերը և ֆոտոշարերը. Continue reading “Ամառային ճամբարի ամփոփում. հունիսի 17-21”

Advertisements
Հեծանիվ, Հեծանվավարություն, Նախագծեր 2018-2019, Ուրախ մաթեմատիկա, Uncategorized

Նախագծային շաբաթ.օր 2-րդ

Այսօր՝ նախագծային շաբաթվա 2-րդ օրը սովորողները Տաթև Աթոյանի օգնությամբ պատրաստեցին ժամացույց խմբասենյակի համար: Ստվարաթղթից շրջան կտրեցինք, տեղադրեցինք սլաքները, ձևավորեցինք և ժամացույցը պատրաստ է.

Տեսանյութ՝

Իսկ օրվա վերջում մարզվեցինք և հեծանիվ վարեցինք.

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.

Հեծանիվ, Հեծանվավարություն, Մարտիկ, Մարտիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ.Հեծանվավարության ստուգատես

Հերթական հինգշաբթի օրը 6 տարեկանների ստուգատեսն էր՝ այս անգամ հեծանվավարության ստուգատեսը, որի ընթացքում սովորողները ցույց տվեցին հեծանիվ վարելու իրենց կարողությունները, արգելքներ հաղթահարելու հմտությունները: Այնքան ոգևորված էին, որ ես էլ իրենց նման հեծանիվ եմ վարում, մի մասը փորձում էին հաղթահարել ինձ, մի մասն էլ օգնում էին որ հետ չընկնեմ՝ վազելով հետևիցս, իսկական իմացումի հրճվանք էինք ապրում, ընթացքում էլ մեզ ողջունեց տիար Բլեյանը, ով մի խումբ հեծանվորդների հետ շրջայց էր կատարում:

Տեսանյութ՝

Հեծանիվ, Հեծանվավարություն, Ստուգատես 2018-2019, Uncategorized

Դդումներ+հեծանվային ստուգատես

Այսօր անցկացրեցինք հեծանվավարության հերթական ստուգատեսը. այս անգամ 5-6 տարեկանների խումբն էր վարում: Քանի որ խմբերում իրականացնում են «Դդմածես նախագիծը» մենք էլ որպես մարզական գործիք օգտագործեցինք դդումները:Սովորողները մեծ ոգևորվածությամբ շրջանցում էին դդումները և մրցակցությունն ավելի հետաքրքիր էր դառնում:Կային սովորողներ, ովքեր վախենում էին նույնիսկ հեծանիվ նստել,բայց աստիճանաբար հաղթահարեցինք վախը:

Ստուգատեսի արդյունքները՝ տեսանյութում.

Հեծանվավարություն, Մարզական, Լող, Uncategorized

Հեծանիվ+լող

Լողը և հեծանվավարությունը 5 տարեկանների ուսպլանի պարտադիր բաղկացուցիչ մաս են կազմում: Շաբաթական մեկ օր նրանք պարտադիր ունենում են լողի և հեծանվավարության պարապմունքներ համապատասխան մարզիչների հետ, ովքեր օգնում են 5 տարեկաններին դառնալ ավելի կոփված, առողջ և համարձակ:

Լող

 

Հեծանվարություն

 

This slideshow requires JavaScript.