Հոդված, Մարզական, Դասվարի էջ

Մարզական «Իմացումի հրճվանք» 2019-2020

Աղբյուրը՝ «Դպիր» մանկավարժական հանդես:

IMG_0898

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրի կարևորագույն և անհրաժեշտ բաղկացուցիչ է կազմում մարմնակրթությունը՝ իր ոչ պակաս կարևոր ճյուղերով՝ մարմնամարզություն, լող, վազք, հեծանվավարություն, որի հիմնական նպատակն է ֆիզիկապես առողջ, համակողմանի և ներդաշնակ  զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելը: Continue reading “Մարզական «Իմացումի հրճվանք» 2019-2020”

Հեռավար ուսուցում 2020, Հոդված, Դասվարի էջ

Հեռավար ուսուցման այսպիսի շաբաթներ, օրեր, պարապմունքներ

90527326_202752717717358_1631680615738769408_n

Երբ 2020թ. մարտի 1-ին առաջին անգամ Հայաստանի դպրոցներում հայտարարվեց մեկշաբաթյա արձակուրդ նոր կորոնավիրուսի պատճառով , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դա չհամարեց սթրեսային, խուճապային, քանի որ մենք արդեն ունեինք համապատասխան հարթակներ, համապատասխան գործիքակազմ, որից կարող էին օգտվել և՛ դասավանդողները, և՛ սովորողները: Կրթահամալիրում միանգամից հայտարարվեց ոչ թե արձակուրդ, այլ մեկշաբաթյա հեռավար ուսուցման կազմակերպում: Ավելին, հենց սկզբից կրթահամալիրը հայտարարեց, որ բաց է մյուս դպրոցների, սովորողների համար,  դասավանդողների բլոգներում հրապարակված առցանց ուսուցման ծրագրերից, համապատասխան ուսումնական փաթեթներից կարող էր օգտվել ցանկացած սովորող` անկախ տարիքից և տարածաշրջանից: Continue reading “Հեռավար ուսուցման այսպիսի շաբաթներ, օրեր, պարապմունքներ”

Հոդված, Դասվարի էջ

Խմբասենյակը ուսումնական գործունեության բաց հարթակ

IMG_1181

2019-2020 ուսումնական տարին, որպես սկիզբ, սկսեցի նոր, հարմարավետ, լուսավոր և ընդարձակ խմբասենյակում, որի համար իսկապես շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանին: Կարող եմ վստահ նշել, որ այդպիսի խմբասենյակը եղավ գլխավոր գործոնը շատ ու շատ մտահաղացումների իրականացման համար: Եվ պատահական չէ, որ ուսումնական պարապմունքների ավարտից հետո հենց մեր խմբասենյակում են կազմակերպվում մյուս լրացուցիչ պարապմունքները՝ շախմատ, դաշնամուր, մենթալ թվաբանություն: Continue reading “Խմբասենյակը ուսումնական գործունեության բաց հարթակ”

Հոդված, Բանավոր մաթեմատիկա, Դասվարի էջ

Մաթեմատիկական խնդիրների կազմումը և լուծումը՝ մանկավարժական խնդիր

Ֆլեշմոբի առաջին մակարդակի համար խնդիրները պետք է լինեն խաղարկելի` սովորողները կարողանան կենդանի խաղալ խնդրում բերված իրավիճակը, հետո սարքել դրա մոդելը: Խաղի արդյունքում սովորողները կստանան խնդրի պատասխանը: Հնարավոր կլինի խնդիրները լուծել սխալվելու-փորձելու եղանակով: Հիմնականում դասարանական քննարկումների ժամանակ հնարավորություն կունենան խնդիր լուծելու նոր գործիքների հետ ծանոթանալու։ Continue reading “Մաթեմատիկական խնդիրների կազմումը և լուծումը՝ մանկավարժական խնդիր”

Հոդված, Դասվարի էջ, Uncategorized

Ամսիկների դերը և նշանակությունը 5-6 տարեկանների «Իմացումի հրաճվանք» կրթական ծրագրում

IMG_4595

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 5 տարեկանների զարգացման ծրագիրն իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում: Վերոնշյալ ծրագիրը թույլ է տալիս ստեղծել այնպիսի կենդանի, ստեղծական միջավայր, որտեղ իրականացրած խաղ-գործունեության միջոցով փորձում ես  զարգացնել սովորողների երևակայական, ստեղծագործական, տրամաբանական մտածողությունը, զարգացնել բանավոր խոսքը, նպաստել սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը, հնարավորություն տալ կարծիքն անկաշկանդ արտահայտելու, ձևավորել տեխնոլոգիական պարզագույն հմտություններ, կոփել, կարևորել սովորողների ֆիզիկական վիճակը: Այսինքն, այսպիսի միջավայրում պետք էր կազմակերպել այնպիսի գործունեություն, որի հիմնական շեշտադրումը կդրվեր սովորողի  ինքնուրույնության, հաղորդակցման հմտությունների, երևակայության, ստեղծականության զարգացմանը,  արագ կողմնորոշվելու, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու  հմտությունների ձևավորմանը և այլն: Եվ այս ամենին օգնում էին  հասնել ամեն հինգշաբթի իրականացվող ամսիկները, որոնց  ընթացքում ցույց էր տրվում յուրաքանչյուր  սովորողի հմտությունները, կարողությունները,  աճը և ստուգատեսներից հետո լրացվում էր համապատասխան ցուցանիշները: Ճիշտ է, ամեն շաբաթ գրվում էր նախագիծ, բայց երբ ծանոթանում ես սովորողների հետ, ուսումնասիրում ես նրանց հետաքրքրություններն ու առանձնահատկությունները, փորձում ես ստեղծված նախագծի շուրջ կառուցել զարգացման իրական ուղիներ, իհարկե, հեշտ է տեսնել այն միջավայրը, որտեղ խաղում է երեխան,  ավելի դժվար է այդ միջավայրը դարձնել ուսումնական՝ չկտրելով երեխային խաղից, իր սիրելի աշխարհից, չարհեստականացնել ուսուցումը, ստեղծել զարգացման ավելի պարզ, արդյունավետ պայմաններ: Continue reading “Ամսիկների դերը և նշանակությունը 5-6 տարեկանների «Իմացումի հրաճվանք» կրթական ծրագրում”

Հոդված, Դասվարի էջ, Ընդունելություն 2018-2019ուս․ տարի, Uncategorized

5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում

cropped-43056123_258730314847192_1501512870100205568_n.jpg5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում կազմակերպվում է ավելի սահուն, սպոնտան ձևով, քանի որ նախակրթարանն արդեն քեզ հնարավորություն է տալիս ունենալ խումբ, որի հետ աշխատելով կարող ես համալրել և ընդարձակել արդեն իսկ ձևավորված խումբը: 2018 թ. 5 տարեկանների ընդունելությունը սկսեցի, երբ վերադարձա ֆիզարձակուրդից: Առաջին քայլը, որ արեցի հրապարակեցի  հոդված «Վերադարձ» թեմայով, ներկայացնելով իմ ընդունելությանն ուղղված քայլերը: Այնուհետև, սոցցացնցերում հանդես եկա հայտարարությամբ, որտեղ  պատմում էի իմ մասին, իմ անցած տարիներին իրականացրած գործունեության արդյունքների մասին, իմ կողմից իրականացրած նախագծերի մասին: Զուգահեռ այս ամենին, շաբաթական 2 օր հանդիպում էի այն 5 տարեկանների հետ, որոնք արդեն ընտրել էին 5 տարեկանների զարգացման ծրագիրը: Continue reading “5 տարեկանների ընդունելության կազմակերպումը կրթահամալիրում”

Հոդված, Դասվարի էջ

Դռան առաջ հերկեցինք…

IMG_7287[1]

Վերադարձ

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում սկսել եմ իմ գործունեությունը 2013-2014 ուսումնական տարվանից՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Այնուհետև 2014-2015 ուսումնական տարում աշխատել եմ որպես 4-րդ դասարանի կազմակերպիչ, սովորողների հետ համատեղ իրականացրել ենք տարբեր ուսումնական նախագծեր: 2015-2016 ուստարում աշխատել եմ կրթահամալիրի 5 տարեկան նախապատրաստական խմբում՝ որպես դասվար: Այստեղ թվում է՝ ընդհատել եմ մանկավարժական գործունեությունս և գնացել մանկավարժական-ֆիզիոլոգիական արձակուրդ՝ երկրորդ տղայիս ունենալու, խնամելու։ Վերադառնում եմ երկու տարեկան դարձող որդուս հետ։ Այս ընթացքում նրա ավագ եղբոր՝ 5 տարեկան Ալեքսի հետ անընդհատ կրթահամալիրում ենք եղել՝ ծեսերում, ուսումնական նախագծերում, հավաքներում. և մայրական կարևոր առաքելությունից հետո վերադառնում եմ աշխատանքի՝ շարունակելու սիրելի աշխատանքս: Շնորհակալ եմ, որ ինձ 2018-2019-ի 5 տարեկանների դասարան ստեղծելու հնարավորություն տրվեց։ Continue reading “Դռան առաջ հերկեցինք…”

Հոդված, Դասվարի էջ

Առցանց ուսուցումը որպես արդյունք

IMG_4540http://dpir.mskh.am/hy/node/1216

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է իր աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլորգրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:

Լև Տոլստոյ

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» ուսուցումն անընդհատ է՝ անկախ աշխատանքային կամ հանգստյան օրերից, աշխատողի պարտականություններից և առանձնահատկություններից, քանի որ մեդիան թույլ է տալիս ուսուցումն անընդհատ գործընթաց դարձնել:

Մինչ այս օրերին մյուս ուսումնական հաստատություններում արձակուրդ է՝ կրթահամալիրը աշխատանքային բուռն գործընթացի մեջ է: Սակայն դա սովորական ուսումնական գործընթաց չէր, այլ հեռավար ուսուցում: Կարելի է ասել, որ դասավանդողի աշխատաժամանակում փոփոխությունն էական չէր, բացի աշխատավայրի փոփոխությունից: Իսկ ի՞նչ է առցանց ուսուցումը: Continue reading “Առցանց ուսուցումը որպես արդյունք”

Հոդված, Դասվարի էջ

Մեկ ամիս հինգ տարեկանների հետ: Դիտարկումներ

1625651_444530612338632_821881753943870536_nԻնչ մեղքս թաքցնեմ, երբ առաջին անգամ մտա 5 տարեկանների խումբ, իսկական խառնաշփոթ էր` նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր խաղալիքներ (բոլորն իրենց խաղալիքներով էին եկել), նոր դաստիարակ… Յուրաքանչյուրն անում էր այն, ինչ իրեն էր դուր գալիս: «Այս ո՞ւր եմ ընկել»,- եղավ առաջին միտքս: Ամեն կողմից լսում էի.
– Բա չենք խաղալո՞ւ …
– Ես չեմ կարող…
Կարծում եմ` իրենց համար էլ անսովոր ինչ-որ բան կար. միանգամից պարտեզի խաղասենյակից բարձրացել էին, ինչպես իրենք էին ասում, «դասարան»: Ինձ մնում էր զինվել համբերությամբ և շարունակ համոզել  5 տարեկանին.
– Դու արդեն մեծ ես, ամեն ինչ կարող ես, փորձիր և կկարողանաս:
Նախաճաշի ժամին փորձեցի շարք կանգնեցնել (մի կերպ), որ իբր կարգ ու կանոնով լինի ամեն ինչ: Հենց դասարանի դուռը բացվեց, թվաց, թե վանդակի դուռ բացվեց. չեմ հիշում, թե յուրաքանչյուրին որտեղից բերեցի խոհանոց: Continue reading “Մեկ ամիս հինգ տարեկանների հետ: Դիտարկումներ”