Հորինուկներ, պատումներ, Մանե Եղիազարյան, Ուսումնական նյութեր, Աննա Բարսեղյան, Լիա Մարտիրոսյան

Մեղրոտ հանելուկներ

«Ուսումնական մեղվանոց» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները հորինում են հանելուկներ, կարո՞ղ եք գուշակել:

Աննա Բարսեղյան

Այն ինչն է, այն ի՞նչը, ծաղկից ծաղիկ է թռչկոտում և նեկտար է հավաքում:

Մեղու (1)

Մանե Եղիազարյան

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը, որը թռչում է ծաղկից ծաղիկ ու կեր գտնում:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը, որը դեղին է և մարդիկ ուտում են:

մեղուԼիա Մարտիրոսյան

  • Այն ի՞նչն է, որի մեջ մտնում է մեղուն և իր համար մեղր սարքում:
  • Այն ո՞ր միջատն է, որ մեղր է մեզ տալիս:
  • Այն ի՞նչն է, որ սարքում է մեղուն, իսկ մարդիկ քամում են և ուտում:

Դաս

Հեռավար ուսուցում 2020, Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Աղայան+Ռոդարի

Ջ. Ռոդարի«Երկիր, որտեղ բոլորը կարագից են…»

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Հորինուկներ են հորինում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները:

Եգոր Պետրոսյան

Փոքրիկ տղան շատ էր սիրում ճանապարհորդել:Նա իր հայրիկի հետ շատ ու շատ երկրներ էր այցելել:Եվ մի անգամ էլ շատ զարմանալի դեպք տեղի ունեցավ տղայի կյանքում:Հայր ու տղա հերթական ճանապարհորդության ժամանակ մի հետաքրքիր երևույթի հանդիպեցին:Հայտնվել էին այնպիսի երկրում, որտեղ ամեն ինչ կարագից էին:Այնտեղ շատ ցուրտ էր,շատ սառնարաներ կային:Երբ արևը դուրս էր գալիս, մարդիկ թաքնվում էին սառնարանների մեջ:Տղան և հայրը շատ էին զարմացել :Երբ վերադարձան տուն,նրանք ոգևորված բոլորին պատմում էին այդ երկրի մասին և ցույց տալիս լուսանկարներ:

ԵՐԿԻՐ

Դավիթ Զանադվորով

Լինում է, չի լինում, մի տղա է լինում, էդ տղան շատ տանջվեց ու կարագով մի քաղաք սարքեց։Երբ եղանակները տաքացան, ամբողջ քաղաքը հալվեց ու կատուները եկան սկսեցին յուղը լպստել։Տղան վերադարձավ ու տեսավ, որ յուղի քաղաքը անհետացել է ու շատ տխրեց։

Davi2 Continue reading “Ջ. Ռոդարի«Երկիր, որտեղ բոլորը կարագից են…»”

«Զատիկ» ուսումնական նախագիծ 2020, Հեռավար ուսուցում 2020, Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Ուրախ մաթեմատիկա

Զատկական խնդրագիրք

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները «Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակում  հեռավար ուսուցման ընթացքում հորինել են տարբեր զատկական խնդիրներ, նկարել են Paint ծրագրի միջոցով և ներկայացնում են՝

Հեռավար ուսուցում 2020, Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն

Հորինում ենք սուտասելուկներ

Այսօր հումորի միջազգային օրն է: Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները հորինել են սուտասելուկներ, կարդացե՛ք, հետաքրքիր են:

Աննա Բարսեղյան

  • Առավոտյան դուրս էի եկել մարզանքի, Գորշ գայլը իր ընկերների հետ ուրախ թռչկոտում էր և համտեսում անուշահամ խաղող ։ Երբ տեսան ինձ ,սկսեցին երգել։
  • Արևոտ մի օր , ես հանկարծ տեսա, որ գունավոր թիթեռները հավերի հետ միասին, խաղում էին կանաչ այգում սառույցներով:

Anna Continue reading “Հորինում ենք սուտասելուկներ”

Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան

Թարս իրերի քաղաքում

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ կարդացինք Ջ. Ռոդարիի «Թարս հարցեր» պատմությունը, որից հետո սովորողները  ներկայացրեցին իրենց հորինած պատմությունները:

Մանե Եղիազարյան

Մի օր ես հայտնվել էի Թարս իրերի քաղաքում: Երբ ես գնացի այնտեղ, տեսա որ տունը երկնքում էր։ Ես ուզեցի տան մեջ մտնել, բայց ես հայտնվեցի վերևում և հասա իմ տուն։ Եվ տեսա, որ ամեն ինչ առաստաղին էր։ Հետո ես էլ կամաց-կամաց  հայտնվեցի առաստաղին ու գնացի քնեցի։ Իսկ երբ արթնացա, ես տեսա, որ այդ ամենը երազ է, բայց հետո իմ հետ իրականում նույնը կատարվեց:

թարս նկար Mane (1) Continue reading “Թարս իրերի քաղաքում”

Հորինուկներ, պատումներ, Մեդիաընթերցարան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Դդմածես 2020, Uncategorized

Դդմապատումներ

«Դդմածես» ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի ճամբարականները ներկայացնում են իրենց հորինած դդմապատումները:

Մոնիկա Սուքիասյան

Մի անգամ մայրիկիս խնդրեցի,որ ինձ համար գնի դդում:Քանի որ ես ցանկանում էի դդումով ապուր պատրստել:Բայց ես փոշմանեցի և դդմով պատկեր ստացա և ինքս այդ պատկերից վախեցա:

դդումի կերպարներ Continue reading “Դդմապատումներ”

Հորինուկներ, պատումներ, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019

Ի՞նչ կլինի, եթե…

Իրենց հորինուկների շարքն են ներկայացնում 2.3 դասարանի ջոկատը, կարդացեք, հետաքրքիր է:

Անրի Գալուստյան

Ի՞նչ կլինի, եթե երկնքից ձյան փոխարեն ծաղիկներ թափվի  Հայաստանից համով, անուշ հոտ կգար:

ծաղիկներ (1) Continue reading “Ի՞նչ կլինի, եթե…”

Հորինուկներ, պատումներ, Մանե Եղիազարյան, Մարիա Տեր-Ստեփանյան, Մարկ Հովեյան, Մաքս Հարությունյանը, Մեդիագրագիտություն, Մոնիկա Սուքիասյան, Նիկոլ Մելքոնյան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Սերգեյ Մաղաքյան, Աննա Բարսեղյան, Անրի Գալուստյան, Արամ Ներսիսյան, Արմեն Ավագյան, Լիա Մարտիրոսյան

Իմ Ամանորը

Այսօր 2.3 դասարանի սովորողները պատմեցին, թե ինչպիսի Ամանոր են անցկացրել, որտեղ և ում հետ են անցկացրել, այնուհետև Paint նկարչական ծրագրով նկարեցին իրենց Ամանորը:

Մանե Եղիազարյան

2020 թվականն ինձ համար շատ լավ սկսվեց։ Դեկտեմբերի 30-ին ծնվեց իմ փոքրիկ եղբայր Դավիթը։ Նա մեր բոլորի համար դարձավ Ամանորի ամենամեծ նվերը։ Իսկ Նոր տարվա գիշերը մեզ այցելեց մեր ամենասիրելի Ձմեռ պապն ինձ բերեց Մայքլ Ջեքսոնի հագուստը, իսկ եղբորս՝ մեքենաներ։ Մենք դիտեցինք մի քանի տոնական ներկայացումներ, տեսանք Հանրապետության Հրապարակի մեծ տոնածառը, նկարվեցինք Ձմեռ պապիկի և Ձյունանուշի հետ։

Ամանոր

Այս ամանորյա տոները ես երբեք չեմ մոռանա։

Սերգեյ Մաղաքյան

Այս Ամանորը ես տոնել եմ ընտանիքիս հետ: Ես նամակ էի գրել Ձմեռ պապիկին և հաջորդ առավոտ ստացա իմ ցանկալի նվերը: Երկու օրից նա հյուր եկավ մեզ:Մենք պարեցինք,արտասանեցինք և խաղացինք ուրախ խաղեր:Մենք այս տարի գնեցինք նոր տոնածառ և նոր խաղալիքներ:Գնացինք ներկայացման Սունդուհկյան թատրոն: Այնտեղ նայեցինք հետաքրքիր ներկայացում:

Սերգեյ

Արմեն Ավագյան

Ես իմ Ամանորը անցկացրել եմ Էջմիածնում մայրիկիս և իր ընկերների հետ, ամենահետաքրքիր Ամանորն է եղել իմ կյանքում:

ուրախ ամանոր Armen Continue reading “Իմ Ամանորը”

Հորինուկներ, պատումներ, Մեդիագրագիտություն, Մեդիաընթերցարան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Uncategorized

Հորինում ենք հանելուկներ

Կարո՞ղ եք գուշակել, թե ինչի մասին են 2.3 դասարանի սովորողների հորինած հանելուկները՝

  • Այն ինչ է ինչը, որը ձմռան հետ է գալիս։
  • Այն ինչն է ինչը, որը աշնանից հետո է։
  • Այն ինչն է ինչը, որը սպիտակ է և փափուկ։

d584d5a1d680d5abd5a1-d5b1d5b5d5b8d682d5b6-d5b1d5b4d5a5d5bc.png

Մարիա Տեր-Ստեփանյան Continue reading “Հորինում ենք հանելուկներ”

Հորինուկներ, պատումներ, Մեդիագրադարան, Մեդիաընթերցարան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020

Նամակ ձմռանը

Բարի գալուստ ձմեռ, մենք քեզ սպասում էինք․․․

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց նամակների շարքը:

Մարկ Հովեյան

Mark h

Բարև, սիրելի՛ ձմեռ: Ես քեզ  շատ էի սպասում:  Ինչ լա՜վ է, որ վերջապես եկար: Իսկ ինչո՞ւ հետդ չես բերել ձյանը: Ես նրան էլ  էի շատ սպասում:

Անպայման բեր, որ խաղամ ձյան հետ:

Քեզ շատ սիրող՝ Մարկ Continue reading “Նամակ ձմռանը”