Հեքիաթասաց սովորեցնողները

Այսօր մեր խումբ հյուր էին եկել 2.1 դասարանի սովորողները, ովքեր էլ մեզ համար կարդացին Հ.Թումանյանի «Բարեկանեդան» հեքիաթը, որից հետո քննարկեցինք, նկարագրեցինք հերոսներին: Վերջում 5-6 տարեկաններն էլ պատմեցին Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթը

Տեսանյութ՝

Շաբաթվա հեքիաթասացները

Շաբաթվա հեքիաթներից մեկը Հ. Թումանյանի  «Ծիտը» հեքիաթն էր: Սկզբում ընթերցեցի ես, հետո հատված առ հատված վերապատմեցինք իրար շարունակելով, հաշվեցինք հեքիաթի հերոսներին, առանձնացրեցինք հատվածները, այնուհետև ընտրեցինք շաբաթվա հեքիաթասացներ, ովքեր կպատմեն  հեքիաթը մյուսների համար: Այս մեթոդի միջոցով սովորողների մոտ առաջանում է մրցակցություն, որ իրենք դառանան հեքիաթասացներ, լսում են ավելի ուշադիր, հարցերին ձգտում են պատասխանել ավելի արագ: Դիտե՛ք տեսանյութը.