«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Հեռավար ուսուցում 2020, Նիկոլ Մելքոնյան, Uncategorized

Մայրիկս նման է…

Հորինում է Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորող Նիկոլ Մելքոնյանը՝

Մայրիկս նման է վարդի, որովհետև նա վարդի պես փալյլում է, գեղեցիկ է, անուշ հոտ ունի: Մայրիկս նման է ամպիկի, որովհետև ամպի պես փափուկ է: Մայրիկս, երբ ճաշ է պատրաստում, նման է խոհարարի: Մայրիկս նման է իմ տատիկին, իսկ ես նման եմ իմ մայրիկին:

90287326_3346827502011275_9168761682304958464_n

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Նախագծեր 2018-2019, Uncategorized

«ՁՈՆ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ. ամփոփում

6 տարեկանները պատրաստվում են մայրիկատոնին: «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին ընդառաջ ընկեր Տաթևի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր, որոնց վրա սովորողները ծեփեցին իրենց մայրիկների անվան առաջին տառերը: Ինչպիսի ոգևորվածությամբ, իրար օգնելով  և խնամքով էին պատրաստում, միայն տեսնել է պետք. Continue reading “«ՁՈՆ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ. ամփոփում”

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Մարտիկ, Մարտիկ 2019, Ստուգատես 2018-2019, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ. «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Այս շաբաթ ստուգատեսը նվիրված էր մայրիկներին, սովորողները մայրիկների համար պատրաստեցին շնորհավորական բացիկներ: Սովորողներն արդեն ինքնուրույն կարողանում են կտրել թուղթը, օգտվել սոսնձից, պատրաստել գեղեցիկ պատկերներ: Նրանք, ովքեր դժվարանում են, ընկերները   օգնում են, ցույց են տալիս, թե ինչպես պետք է աշխատել, դասվարն արդեն հանդես է գալիս միայն ուղղորդողի դերում:

Տեսանյութ՝

 

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Տեխնոլոգիական, Խմբային գործունեություն, Uncategorized

Մայրիկատոն է մոտենում

IMG_65856 տարեկանները պատրաստվում են մայրիկատոնին: «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին ընդառաջ ընկեր Տաթևի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր, որոնց վրա սովորողները ծեփեցին իրենց մայրիկների անվան առաջին տառերը: Ինչպիսի ոգևորվածությամբ, իրար օգնելով  և խնամքով էին պատրաստում, միայն տեսնել է պետք.

Տեսանյութ՝

 

 

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Մարտիկ, Մարտիկ 2019, Տեխնոլոգիական, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ.«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

53005035_408862949919444_5363595686556205056_n

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

Անցկացման վայրը՝

Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5-6 տարեկանների խմբասենյակներ։

Ժամը՝ 11։00-12։00

Նպատակը՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ստուգատես.
  • Սովորողները մայրիկների համար կպատրաստեն շնորհավորական բացիկներ
Խնդիրները՝
  • Տեխնոլոգիական հմտությունների ներկայացում
  • Ինքնուրույն աշխատելու հմտությունների ներկայացում

 

Ընթացքը՝

Յուրաքանչյուր սովորող իր երևակայությամբ պատրաստում է տոնական թղթե ծաղիկ կամ բացիկ։ Ցանկության դեպքում նկարում իր մայրիկին։ Նախագծի հիմնական թեման իհարկե մայրիկն է։

Անհրաժեշտ պարագաներ՝

Սոսինձ, մկրատ, գունավոր թղթեր, ժապավեններ, գուաշ, վրձին, գունավոր մատիտներ և այլ նյութեր:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները  հրապարակվում են դասարանական բլոգում։