Մայիսյան հավաքի հաշվետվություն

IMG_0188[1]

Օր 1-ին՝ Ես կարողանում եմ…1, 2

Օր 2-րդ՝ Մարմնակրթություն+սպորտլանդիա

Օր 3-րդ՝ Ես կարողանում եմ լողալ

Օր 4-րդ՝«Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների մայիսիկ. «Խաղերգեր լանջերին» ստուգատես

Օր 5-րդ՝ Ես մեդիագետիկ եմ

Advertisements

Ես կարողանում եմ…ՄԱՅԻՍՅԱՆ 14-ՐԴ ՀԱՎԱՔ, 5-ՐԴ ՕՐ

Մայիսյան 14-րդ հավաքի 5-րդ օրը Հյուսիսի 6 տարեկանները փորձեցին ցույց տալ իրենց մեդիահմտությունները: Սովորողները բաժանվեցին  խմբերի (խմբում 3-5 սովորող), յուրաքանչյուր խումբ վիճակահանության սկբունքով «Գիտե՞ս, որ» շարքից ընտրեց  խմբի թեման, ընթերցեց նյութը, իսկ վերջում  paint  նկարչական ծրագրով նկարեցին իրենք իրենց և մուտքագրելով պատմեցին իրենց մասին:

Տեսանյութ՝

Ֆոտոշար՝

 

This slideshow requires JavaScript.

«Խաղերգեր լանջերին» ստուգատես. Մայիսյան 14-րդ հավաք, 4-րդ օր

Այսօր Հյուսիսի 5-6 տարեկանները Հարավի 5-6 տարեկանների հետ միասին անցկացրեցին իրենց հերթական ստուգատեսը, որի շրջանակում Հյուսիսի լանջերին խմբային խաղերգերով-պարերգերով ներկայացրեցին արդեն  յուրացրած  ազգային երաժշտությունը, կատարեցին նաև ծափ-ռիթմիկ վարժություններ,  իսկ վերջում  միասին խաղացինք տարբեր ազգային խաղեր՝ պարան քաշոցի, աղջիկ փախցնոցի: Արդյունքը՝ տեսանյութում.

Մայիսյան 14-րդ հավաք, 3-րդ օր

IMG_0125[1]

Այսօր Հյուսիսի 6 տարեկաններն Արևմտյան դպրոցի փակ լողավազանում լողի հերթական պարապմունքն անցկացրին: Սովորողները ճանապարհն անցան  հանգիստ քայլքով, տեղ-տեղ վազքով, ցատկով:

Սովորողները բաժանվել էին խմբերի, ովքեր հաշվում էին  ճանապարհին հանդիպած երեխաներին, կանանց, տատիկներին, պապիկներին,  կենդանիներին:

Տեսանյութ՝

 

Մայիսյան 14-րդ հավաք.2-րդ օր

IMG_0086Այսօր 6 տարեկանները Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ գնացին սբ.Երրորդություն եկեղեցու բակ, միասին հեծանիվ վարեցինք, տարբեր մարզական խաղեր խաղացինք և վերջում գունավոր կավիճներով նկարչություն արեցինք, շատ  տպավորիչ էր, բոլոր անցորդները մեծ հետաքրքրությամբ հարցնում էին, թե ո՞ր դպրոցից ենք:

Տեսանյութ՝

Մայիսիկ․«Խաղերգեր լանջերին»ստուգատես

60695991_397981344121444_4701558204801220608_n

Օրը՝ Մայիսի 16

Ժամը՝ 10։00-10։40

Վայրը՝ Հարավային և Հյուսիսային դպրոց-պարտեզներ՝ Հյուսիսային լանջեր
Արևմտյան, Արևելյան դպրոց պարտեզներ և Քոլեջ՝ Արևելյան լանջեր

Մասնակիցներ` 5-6 տարեկաններ

Նպատակը՝ խմբային խաղերգերով-պարերգերով ներկայացնել յուրացրած  ազգային երաժշտությունը

 

Continue reading

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ.13.05-17.05

60280444_822218154801993_6729425768067104768_n

Մայիսի 13,երկուշաբթի

9.00-9.15-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00-Լեզվագործունեություն. ընթերցում ենք «Գիտե՞ս, որ» շարքից կատուների մասին

10.05-10.30- Երաժշտական գործունեություն՝ Համբարձման երգերի ուսուցում

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-11.20-Ուրախ օտար լեզու Աննա Ֆրանգյանի հետ

11.20-12.30-Մեդիահմտություն՝ Paint նկարչական ծրագրի կիրառում

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30-Ուրախ օտար լեզու Հայկուհի Հովհաննիսյանի հետ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում Continue reading