Հեծանվավարություն, Մարզական, Լող, Uncategorized

Հեծանիվ+լող

Լողը և հեծանվավարությունը 5 տարեկանների ուսպլանի պարտադիր բաղկացուցիչ մաս են կազմում: Շաբաթական մեկ օր նրանք պարտադիր ունենում են լողի և հեծանվավարության պարապմունքներ համապատասխան մարզիչների հետ, ովքեր օգնում են 5 տարեկաններին դառնալ ավելի կոփված, առողջ և համարձակ:

Լող

 

Հեծանվարություն

 

This slideshow requires JavaScript.

Advertisements
Մարզական, Սեբաստացու օրեր, Խմբային գործունեություն, Uncategorized

Նախագծային ուսուցման շաբաթ.2-րդ օր Մարզական խաղեր

Սեբաստացու օրերի շրջանակում այսօր 5 տարեկանների խմբում մարզատոն էր. մարզվեցինք, վազեցինք և տարբեր մարզական խաղեր խաղացինք.

Հոկտեմբերիկ, Մարզական, Ամսիկներ, Uncategorized

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿ». ՄԱՐԶԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

 

Այսօր 5 տարեկանների հետ  «Հոկտեմբերիկ»-ի շրջանակում իրականացրեցինք մարզական ստուգատես: Ստուգատեսից առաջ Մայր դպրոցի մարզադահլիճում նախապատրաստվել էինք: Ստուգատեսից հետո լրացրեցինք յուրաքանչյուր սովորողի մարզական կարողությունների և հմտությունների ցուցանիշները:

 

Մարզական, Uncategorized

Մարմնամարզություն

Մարմնամարզությունը «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչներից է։ Պարապմունքները 5 տարեկանների հետ հաճախ ենք անցկացնում Մայր դպրոցի մեծ մարզադահլիճում, որտեղ բացի նախավարժանքից և մարզական խաղերից, սովորողները ցատկում են բատուտի վրա:

Մարզական, Uncategorized

Քայլք, վազք, մարզանք

Այսօր 5 տարեկանների հետ կ րթական պարտեզի լանջով, կասկադով քայլեցինք դեպի Մայր դպրոց մարմնամարզության դահլիճ: Այդտեղ անկացրեցինք մեր մարմնակրթության պարապմունքը: Պարապմունքը ֆոտոշարի տեսքով.

This slideshow requires JavaScript.

Մարզական, Ուսումնական նյութեր, Uncategorized

Մարզական խաղեր

Այսօր կրթահամալիրում ուսումնական տարվա մեկնարկն էր, բոլոր առաջին դասարանցիների մուտքն էր դեպի կրթահամալիր,  ծանոթանում էին միմյանց հետ, ծանոթանում տեղանքին, ուսուցիչներին, առաջին անգամ մասնակցում էին առավոտյան ընդհանուր պարապմունքին, իսկ մենք՝ 5 տարեկաններս առանց ավելորդ եռուզեռի, հանգիստ, իրար արդեն սովորած ( չէ՞ որ ապրիլի 16-ից իրար հետ աշխատում ենք) մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո մարզական խաղեր խաղացինք:

Դիտեք ստորև.