Մանե Եղիազարյան, Մարտիկ, Մարտիկ 2019, Սերգեյ Մաղաքյան, Ամսիկներ, Աննա Բարսեղյան, Ընտանեկան նախագծեր, Լիա Մարտիրոսյան, Uncategorized

Ընտանեկան նախագիծ. Իմ շրխկանը

Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանները.

Լիա Մարտիրոսյան

Continue reading “Ընտանեկան նախագիծ. Իմ շրխկանը”

Advertisements
Մարտիկ, Մարտիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ. Իմ շրխկանը

Օրը՝ 28.03.2019

Ժամը՝ 20։00֊24։00

Անցկացման վայրը՝  ընտանեկան նախագիծ

Նպատակը՝ Սովորողները կպատրաստեն երաժշտական շրխկան գործիքներ Continue reading “Մարտիկ. Իմ շրխկանը”

Մարտիկ, Մարտիկ 2019, Նախագծեր 2018-2019, Ամսիկներ, Uncategorized

Աղայանական ընթերցումներ+ ազգային խաղեր

Հերթական հինգշաբթի օրը կրթահամալիրի 5-6 տարեկանների մարտիկ ստուգատեսն էր, որի շրջանակում ճամփորդեցինք դեպի Թումոյի այգի, որտեղ տարածեցինք Աղայանական ստեղծագործությունները համեմված ռոդարիական խաղերով: Բոլորը հիացած նայում էին, բայց մենք սեբաստացի ենք, միայն նայելով չենք թողնում, պետք է ներառենք բոլորին մեր խաղին, այդպես էլ արեցինք:  Այդ օրը մեզ հետ էին նաև կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակները, ովքեր եկել էին Աշտարակից: Իհարկե, վերջում էլ իրականացրեցինք հանրօգուտ աշխատանք՝ մաքրելով միջավայրը:

Տեսանյութ՝

Մարտիկ, Մարտիկ 2019, Uncategorized

Մարտիկ.Ազգային խաղեր աղայանական ընթերցումներով

Օրը՝ Մարտի 21, Ժամը՝ 11:00-13:00

Վայրը՝ Թումոյի այգի

Մասնակիցներ՝Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5-6 տարեկաններ իրենց գունավոր շապիկներով

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծրագրում՝

  1. Միասնական ընթերցում– Առավոտը գյուղում, Ծիտն ու բազեն,  Սագը, Կատուն,  Ատամը փոխած
  2. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  4. Ազգային, բակային խաղերի կազմակերպում

Անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ, ջուր, քաղցրավենիք, բրդուճներ, թաց և չոր անձեռոցիկ

 

Հեծանիվ, Հեծանվավարություն, Մարտիկ, Մարտիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ.Հեծանվավարության ստուգատես

Հերթական հինգշաբթի օրը 6 տարեկանների ստուգատեսն էր՝ այս անգամ հեծանվավարության ստուգատեսը, որի ընթացքում սովորողները ցույց տվեցին հեծանիվ վարելու իրենց կարողությունները, արգելքներ հաղթահարելու հմտությունները: Այնքան ոգևորված էին, որ ես էլ իրենց նման հեծանիվ եմ վարում, մի մասը փորձում էին հաղթահարել ինձ, մի մասն էլ օգնում էին որ հետ չընկնեմ՝ վազելով հետևիցս, իսկական իմացումի հրճվանք էինք ապրում, ընթացքում էլ մեզ ողջունեց տիար Բլեյանը, ով մի խումբ հեծանվորդների հետ շրջայց էր կատարում:

Տեսանյութ՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Մարտիկ, Մարտիկ 2019, Ստուգատես 2018-2019, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ. «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Այս շաբաթ ստուգատեսը նվիրված էր մայրիկներին, սովորողները մայրիկների համար պատրաստեցին շնորհավորական բացիկներ: Սովորողներն արդեն ինքնուրույն կարողանում են կտրել թուղթը, օգտվել սոսնձից, պատրաստել գեղեցիկ պատկերներ: Նրանք, ովքեր դժվարանում են, ընկերները   օգնում են, ցույց են տալիս, թե ինչպես պետք է աշխատել, դասվարն արդեն հանդես է գալիս միայն ուղղորդողի դերում:

Տեսանյութ՝

 

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, Մարտիկ, Մարտիկ 2019, Տեխնոլոգիական, Ամսիկներ, Uncategorized

Մարտիկ.«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

53005035_408862949919444_5363595686556205056_n

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

Անցկացման վայրը՝

Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5-6 տարեկանների խմբասենյակներ։

Ժամը՝ 11։00-12։00

Նպատակը՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ստուգատես.
  • Սովորողները մայրիկների համար կպատրաստեն շնորհավորական բացիկներ
Խնդիրները՝
  • Տեխնոլոգիական հմտությունների ներկայացում
  • Ինքնուրույն աշխատելու հմտությունների ներկայացում

 

Ընթացքը՝

Յուրաքանչյուր սովորող իր երևակայությամբ պատրաստում է տոնական թղթե ծաղիկ կամ բացիկ։ Ցանկության դեպքում նկարում իր մայրիկին։ Նախագծի հիմնական թեման իհարկե մայրիկն է։

Անհրաժեշտ պարագաներ՝

Սոսինձ, մկրատ, գունավոր թղթեր, ժապավեններ, գուաշ, վրձին, գունավոր մատիտներ և այլ նյութեր:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները  հրապարակվում են դասարանական բլոգում։