Մարիա Տեր-Ստեփանյան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020

Ճամփորդապատում.Մարիա Տեր-Ստեփանյան

IMG_0637

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

Գրում  է Մարիա Տեր-Ստեփանյանը

Հունվարի քսաներեքին մենք դասարանով ուղևորվեցինք դեպի Զառ գյուղ։ Գյուղը գտնվում էր Երևանից երեսունյոթ կիլոմետր հեռավորության վրա։ Այն Կոտայքի մարզում էր։ Սկզբում անցանք ճամփորդության նախապատրաստական փուլը։ Խմբով կազմեցինք ճամփորդական կանոնները, հետո ուսումնասիրեցինք քարտեզը։ Երթուղայինում զրուցում էինք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին։ Երբ հասանք Զառ գյուղ, սկսվեց իսկական զվարճանքը։ Սահում էինք սահնակներով, խաղում էինք ձնագնդի, նկարում էինք տարբեր դեմքեր ձյան վրա և խոշորացույցով ուսումնասիրում էինք ձյունը։ Հետո ընկերներով վայելեցինք տաք թեյ և քաղցրավենիքներ։ Վառ տպավորություններով և լիցքավորված վերադարձանք Երևան։

՝

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Տեխնոլոգիական, Դդմածես 2020

Տեխնոլոգիական գործունեություն

Ձմեռային ուսումնական ճամբարի հետաքրքիր օրերը շարունակվում են։ Այսօր 2․3 դասարանի ջոկատը գունավոր թղթերից պատրաստեց դդումներ։ Ինքնուրույն կտրտեցին, սոսնձեցին և ստացան մեկը մյուսից գեղեցիկ դդումներ, հիացած էին իրենք իրենց աշխատանքներով․

Ֆոտոշար՝

Տեսանյութ՝

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ազգագրական փառատոն 2020, Երաժշտական, Uncategorized

Ազգային խաղեր, խաղերգեր

82297106_815820295524499_1724336052589559808_n

«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում,  Հյուսիսային դպրոցի երկրորդ  ջոկատը համագործակցեց տեխնոլոգների ջոկատի ճամբարականների հետ, որոնք մեզ օգնեցին բրդյա թելերից հյուսել ճակտոցներ, որոնք սովորողներն օգտագործեցին ազգային խաղերգերի ժամանակ:

Տեսանյութ՝

Հորինուկներ, պատումներ, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019

Ի՞նչ կլինի, եթե…

Իրենց հորինուկների շարքն են ներկայացնում 2.3 դասարանի ջոկատը, կարդացեք, հետաքրքիր է:

Անրի Գալուստյան

Ի՞նչ կլինի, եթե երկնքից ձյան փոխարեն ծաղիկներ թափվի  Հայաստանից համով, անուշ հոտ կգար:

ծաղիկներ (1) Continue reading “Ի՞նչ կլինի, եթե…”

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական նախագծեր 2019-2020, Տեխնոլոգիական

Խոհանոցային գործունեություն

Ձմեռային ուսումնական  ճամբար 2020

82766754_554156538643341_1693754614131720192_nՀյուսիսային դպրոցի 2.3 դասարանական ջոկատը բաց լաբորատորիայում տեխնոլոգների ջոկատի ճամբարականների հետ իրականացնում են խոհանոցային գործունեություն:

 

Տեսանյութ՝

 

Ձմեռային ճամբար, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019

Ողջու~յն, առաջին ձյուն…

IMG_0227

Այսօր ձմեռային ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթը մեկնարկեց: Օրը սկսեցինք ուրախ, բարձր տրամադրությամբ, բոլորի շուրթերին ձյուն բառն էր, բոլորը ներս էին մտնում կարմիր, սառած թուշիկներով, ձյունախառն, կարծես ուրիշ լիներ ամեն ինչ՝ հեքիաթային…Ինչպես կարող էինք առիթը չօգտագործել և չխաղալ ձմեռային խաղեր: Տաքուկ հագնվեցինք, դուրս եկանք բակ և մեծ հրճվանքով մի լավ խաղացինք, ձյունոտվեցինք, սառեցինք:

Տեսանյութ՝