Մարկ Հովեյան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Uncategorized

Ճամփորդապատում.Մարկ Հովեյան

IMG_0667

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

Գրում  է՝ Մարկ Հովեյանը.

Մենք գնացել էինք Զառ  գյուղ:  Այնտեղ  շատ ձյուն կար: Մենք այնտեղ ձյան վրա նկարեցինք, սահնակ քշեցինք, ձնագնդիկ  խաղացինք,  ձնեմարդ պատրաստեցինք: Մեզ հետ տարել էինք թեյ և բրդուճներ, այնտեղ խմեցինք մեր տարած թեյերը, քանի որ շատ ցուրտ էր:

Մարիա Տեր-Ստեփանյան, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ձմեռ 2019, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020

Ճամփորդապատում.Մարիա Տեր-Ստեփանյան

IMG_0637

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

Գրում  է Մարիա Տեր-Ստեփանյանը

Հունվարի քսաներեքին մենք դասարանով ուղևորվեցինք դեպի Զառ գյուղ։ Գյուղը գտնվում էր Երևանից երեսունյոթ կիլոմետր հեռավորության վրա։ Այն Կոտայքի մարզում էր։ Սկզբում անցանք ճամփորդության նախապատրաստական փուլը։ Խմբով կազմեցինք ճամփորդական կանոնները, հետո ուսումնասիրեցինք քարտեզը։ Երթուղայինում զրուցում էինք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին։ Երբ հասանք Զառ գյուղ, սկսվեց իսկական զվարճանքը։ Սահում էինք սահնակներով, խաղում էինք ձնագնդի, նկարում էինք տարբեր դեմքեր ձյան վրա և խոշորացույցով ուսումնասիրում էինք ձյունը։ Հետո ընկերներով վայելեցինք տաք թեյ և քաղցրավենիքներ։ Վառ տպավորություններով և լիցքավորված վերադարձանք Երևան։

՝

Ուսումնական 3-րդ շրջան, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020

Ուսումնական ճամփորդություն դեպի Mind Center

49818554_1976092845808129_48613785635651584_n-250x200Օրը՝ փետրվարի 27 , ժամը 11.00-13.00

Վայրը՝ Երեխաների զարգացման ու զվարճանքի կենտրոն.  Mind Center

Հասցե՝ ք. Երևան, 16 Վրացական

Նախագիծը՝ Բնագիտա-տեխնկական ստուգատես, «Կառուցողական խաղեր» ուսումնական նախագիծ

Նպատակը, խնդիրները

  • Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
  • Կառուցողական մտածողության զարգացում.
  • Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
  • Թիմով աշխատելու հմտության զարգացում.

Նկարագրություն. «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» նախագծի շրջանակում մասնակցեցինք լեգոներով կրթական պարտեզի  կառուցմանը, մի խումբ սովորողներ բավականին հետաքրքրված են կառուցողական խաղերով:  Այս անգամ որոշեցինք գնալ Mind Center՝ կառուցելու և խաղալու:

Ընթացքի ու տպավորությունների մասին՝ առանձին պատումներով:

Ամփոփումն ՝ այստեղ:

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Սերգեյ Մաղաքյան, Uncategorized

Ճամփորդապատում.Սերգեյ Մաղաքյան

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

IMG_0680

Գրում է Սերգեյ Մաղաքյանը՝

ՄԵր դպրոցը յուրահատուկ է նրանով, որ ճամփորդությունների ենք հաճախակի գնում: Այս անգամ գնացինք Զառ գյուղ սահնակ քշելու: Չորս կողմը գեղեցիկ տեսարան էր, ձյունածածկ սպիտակ դաշտեր: Մենք սահեցինք,նկարվեցինք, խաղացինք:Հաճելի ու լավ ժամանակ անցկացրեցինք: Այս տարի ձյուն շատ քիչ է գալիս և այս ճամփորդությունը շատ սպասված էր իմ կողմից:

Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Արմեն Վարդանյան

Ճամփորդապատում.Արմեն Վարդանյան

IMG_0709

Ուսումնական ճամփորդություն Կոտայքի մարզ՝ Զառ գյուղ:

Գրում  է Արմեն Վարդանյանը՝

Մենք այսօր գնացել էինք Զառ գյուղ, այնտեղ մենք սահնակ էինք քշել և ձնագնդիկ էինք խաղացել ու փորձել էինք ձնեմարդ պատրաստել։ Ինձ շատ դուր եկավ Զառ գյուղը և ըներներիս հետ խաղալը։

Ձմեռային ճամբար, Ուսումնական 2-րդ շրջան, Ուսումնական ճամփորդություններ 2019-2020, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020

Ձմեռային մարզական խաղեր Զառ գյուղում.ամփոփում

IMG_0712

Հունվարի 23-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի ճամբարականները  մեկնեցին  ձմեռային մարզական խաղերի Կոտայքի մարզ, գյուղ Զառ: Ճամբարականները նախօրոք պատրաստվել էին ճամփորդությանը, պատմել նախագծի մասին, իսկ այսօր վայելեցինք սպիտակ և փափուկ ձյունը՝ վերադառնալով մանկություն: Ճամբարականների հետ իրականացրեցինք քայլարշավ, խաղացինք ձմեռային խաղեր՝ ձնագնդի, սահնակով սահեցինք, խոշորացույցով կատարեցինք ձնային ուսումնասիրություններ: Իսկ վերջում միասին ընթերցեցինք ձմեռային մի քանի ստեղծագործություններ:Հիանալի ճամփորդության համար շնորհակալ ենք նաև մարզիչ՝ Միքայել Ղազարյանին:

Տեսանյութ՝

Ձմեռային ընթերցանություն՝ Continue reading “Ձմեռային մարզական խաղեր Զառ գյուղում.ամփոփում”