Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Թումանյանական օրեր 2020

Շնորհավոր ծնունդդ, Թումանյան պապիկ

87022532_278964536399460_3186420293983797248_n

Հյուսիսային դպրոցի  2.3 դասարանի սովորողներն այսօր՝   Թումանյանի ծննդյան օրը, ներկայացնում են «Սուտասան» հեքիաթը: Յուրաքանչյուր դետալ պատրաստել են սովորողները, ստեղծել իրենց երևակայական աշխարհը, իսկ ետնամասի համար օգտագործել են բացված ճամպրուկը՝ այն ձևավորելով հեքիաթին համահունչ նկարներով: Շնորհակալ ենք տեխնոլոգիայի ուսուցիչ  Տաթև Աթոյանից  մեր մտքերը իրականացնելու համար:

Նախապատրաստական աշխատանքները՝ այստեղ:

Տեսանյութ՝

Ուսումնական 3-րդ շրջան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Կառուցողական խաղեր

Համագործակցային նախագիծ կրտսեր ընկերների հետ

86278452_174914250476598_7044082356436598784_n

 

 

 

 

 

 

 

 

 

«Կառուցողական խաղեր» ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները այցելեցին իրենց կրտսեր ընկերների խումբ՝ փորձելով միասին ստեղծել կառուցողական խաղեր:

Տեսանյութ՝

Ուսումնական 3-րդ շրջան, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Տյառնընդառաջի ծես 2020

Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսում

Այսօր,  Հյուսիսային դպրոցում իսկական Տյառնընդառաջի ծես էր: Օրը սկսեցինք  Սուրբ Երրորդություն եկեղեցուց, որտեղից բերեցինք խարույկի համար ճրագ:  Ամբողջ ծեսը ընթացավ հարսանեկան  երգերի, պարերի խաղերի ուղեկցությամբ: Տոնը ավարտվեց ծիսական խոհանոցի հյուրասիրությամբ:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.

Հեծանիվ, Հեծանվավարություն, Ուսումնական 3-րդ շրջան, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020

Հեծանվավարության ստուգատես

86185039_1601087696713592_4017017147409563648_n

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները այս շաբաթ իրականացրեցին իրենց հեծանվավարության ստուգատեսը: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր տարիքային խմբի համար, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:

1-3-րդ դասարաններ

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 6-7 արգելքների շրջանցմամբ

Թե ինչպես սովորողները հաղթահարեցին նշված առաջադրանքները, դիտե՛ք տեսանյութում՝

Ուսումնական նյութեր, Ռադիո, Թումանյանական օրեր 2020, Uncategorized

Ընթերցում ենք Թումանյան

Կարդում ենք Թումանյան. ուսումնական նախագիծ: Թումանյանական ստեղծագործությունների աուդիոտարբերակների ստեղծում:

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» և  «Կռունկներ» բանաստեղծությունները ներկայացնում են Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները:

Հովհաննես Թումանյան  «Կռունկներ»

Հովհաննես Թումանյան  «Ծիտիկի օրորքը»

Մեդիագրագիտություն, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Թումանյանական օրեր 2020, Uncategorized

Բաց նամակ թռչուններին

Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունը յուրացնելուց հետո  2.3 դասարանի սովորողները պատասխան նամակ գրեցին Ճնճղուկյան Ծիտիկին և մյուս թռչուններին:

Se8gey

Բարև Ծիտիկ ճնճղուկյան, ինձ հասավ քո նամակը, շուտով կգա գարնան օրեր, տատիկիս այգին դու կմաքրես թրթուրներից, որդերից, իսկ քո լավության դիմաց ձմռանը տատիկս և ես քեզ կկերակրենք հացով և ցորենով։ Continue reading “Բաց նամակ թռչուններին”

Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Դասվարի էջ

« Ձոն Սեբաստացուն». Սուրբ Սարգսի ծիսական նախատոնակ

Այսօր՝փետրվարի 7-ին,  Մարմարյա սրահում կրթահամալիրը Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ հանդես եկավ մի շարք ծիսական երգերով, պարերգերով, ծիսական խաղիկներով և միասնական կատարումներով: Սուրբ Սարգսի տոնը համարվում է Բարեկենդանի մեկնարկ, սկիզբ….

Տեսանյութ՝