Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական տարի 2019-2020, Իմ բակը, իմ թաղը, Uncategorized

Իմ բակը կամ իմ թաղը

Նպատակը՝

Ճանաչել և ուսումնասիրել սեփական թաղը(բակը), մասնակցել շրջակա միջավայրի խնամքին և բարելավմանը:

Տևողությունը՝  1 ամիս

Սկիզբը՝  Սեպտեմբերի 23 Continue reading “Իմ բակը կամ իմ թաղը”

Advertisements
Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Խմբային գործունեություն, Uncategorized

Մի օր ագարակում

70413941_383855045615088_5986092733016571904_nԱյսօր Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներն իրենց օրն  անցկացրեցին ագարակում։ Ճանապարհն անցանք քայլքով, երգով և իրար հետ զրուցելով։ Ճանապարհին հաշվում էինք մեզ պատահած կենդանիներին, երեխաներին, հայրիկներին և մայրիկներին։ Հասնելով ագարակ աննկարագրելի էր երեխաների հրճվանքն ու ուրախությունը՝ տեսնելով այդքան կենդանիների։ Իրենց հետ վերցրել էին ուտելիքներ՝ գազար, կաղամբ, խնձոր և շաքար, ամբողջը կերակրեցին, իսկ ընկեր Էդգարը սովորեցրեց, թե ինչպես ճիշտ կերակրել ձիուկներին և չվախենալ նրանցից։

Տեսանյութ՝

Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Uncategorized

Չափում ենք, ձևում ենք, կարում ենք…

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների  հետ սկսել ենք իրականացնել նախագիծ, որի ընթացքում սովորողները մի քանի անգամ այցելելու են Քոլեջի կարի և մոդելավորման արհեստանոց, որտեղ իրենց համար կարելու են խոհանոցային գոգնոցներ և գլխարկներ, ինչն էլ հետագայում կօգտագործեն տարբեր գործունեության ձևերում:

Մանրամասն՝ տեսանյութում.

Մաս 1-ին

Ուսումնական տարի 2019-2020, Ընթերցարան 2019-2020, Uncategorized

Սեպտեմբերի ընթերցարան

Արտույտն ու երկինքը

Արտույտը վախենում էր, որ երկինքը փուլ կգա: Նա պառկեց մեջքի վրա, ոտքերը տնկեց ու աշխատեց դեմ տալ երկնքին:

Տեսնողները  ծիծաղեցին նրա վրա և ասացին.

-Ա´յ ճնճղուկ, դու ո՞նց կարող ես քո ծղոտե տոտիկներով պահել երկինքը:

-Ես իմ բաժին երկինքն եմ պահում: Continue reading “Սեպտեմբերի ընթերցարան”

Ուսումնական տարի 2019-2020, Uncategorized

2019-2020 Ուսումնական առաջին շրջանի դասացուցակ

Երկուշաբթի

  1. Ռուսերեն/Հայոց լեզու
  2. Մաթեմատիկա
  3. Տեխնոլոգիա
  4. Տեխնոլոգիա
  5. Երգ/Անգլերեն

Երեքշաբթի

  1. Մայրենի
  2. Ընտրություն
  3. Ես և շրջակա
  4. Մաթեմատիկա
  5. Անգլերեն

Continue reading “2019-2020 Ուսումնական առաջին շրջանի դասացուցակ”

Ուսումնական նյութեր, Ուսումնական տարի 2019-2020, Լողափնյա աշուն, Uncategorized

Նախագծային ուսուցման շաբաթ, 1-ին օր

Այսօր «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցման 2-րդ տարի տեղափոխված սովորողները մեծ ոգևորությամբ դպրոց էին եկել, ծանոթացան իրենց նոր խմբասենյակի հետ, ունեին նաև ուսումնական նվերներ: Քանի որ սեպտեմբերի 1-ը հայտարարվել էր գիտելիքի օր և սովորողները պետք է միմյանց գիրք նվիրեին, այդպես էլ արեցին 2.3 դասարանի սովորողները, որոշել են խմբում ստեղծել իրենց ընթերացարանային անկյունը:

Տեսանյութ՝

Նախագծային ուսուցման 1-ին օրը մեկնարկեցինք «Ես» ուսումնական նախագիծը, որի շրջանակում լուսանկարեցինք սովորողների դիմանկարները, պատմելով, թե իրենք ինչի՞ են նման, շատ հետաքրքիր է.

Օրն ափոփեցինք՝ իրականացնելով «Լողափնյա աշուն» նախագիծը.

This slideshow requires JavaScript.

Մարիա Տեր-Ստեփանյան, Ուսումնական տարի 2019-2020, Ընտանեկան նախագծեր, Uncategorized

Գիտելիքի օրն ընտանիքում

69875779_1214399382081556_5402712522111320064_n (1)Մանե Եղիազարյանը, ով սովորում է Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանում գիտելիքի օրվա կապակցությամբ փոքրիկ եղբոր հետ  այցելել է  գրախանութ և ընտրել իր ուսումնական նվերը, որի մասին հենց ինքն է պատմում տեսանյութում:

Տեսանյութ՝

Իսկ ահա, Մարիա Տեր-Ստեփնյանը, ով նոր է տեղափոխվել Հյուսիսային դպրոց, բայց արդեն սեբաստացուն հատուկ ոգևորությամբ մասնակցում է «Գիտելիքի օրն ընտանիքում» ուսումնական նախագծին:

Տեսանյութ՝