Դասարան համույթ

Նոյեմբերի 9-ին Սեբաստացու 5 տարեկանները Տաթև Աթոյանի բաց լաբարատորիայում ամփոփեցին «Ես» նախագծիը,ինչպես նաև ներկայացրեցին իրենց երգերն ու բանաստեղծությունները.

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

This slideshow requires JavaScript.

Advertisements

Ուսումնական ճամփորդություն

Սեբաստացու օրերի շրջանակում 5 տարեկանները 2-րդ դասարանի սովորողների հետ մեկնեցին ուսումնական ճամփորդության դեպի Ջրվեժի արգելոց: Եղանակը փոքր ինչ անձրևային էր, բայց չխոչնդոտեց մեր բարձր տրամադրությանը: Հավեսով, երգով, պարով, ծնողներով միասին քայլեցինք անտառով, հավաքեցինք տերևներ, կոներ, կաղիններ, տպավորությունը շատ մեծ էր: Խումբը բաժանվել էր մի քանի մասի. մի մասը լուսանկարում էր աշնանայի տեսարաններ, մյուս մասը միայն ծառերի տեսակներ, մի խումբն էլ զբաղված էր հանրօգուտ աշխատանքով՝ մաքրում էր միջավայրը:

Դիտե՛ք տեսանյութը

Continue reading

Ցուցահանդես+դասարան համույթ

45727178_199489010946401_7113095548806103040_nՕրը՝ 09.11.2018

Նպատակը՝ «Ես» նախագծի ամփոփում, երգերի և բանաստեղծությունների    ամփոփում, ներկայացում

Մասնակիցներ՝

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան, Քրիստինա Հովհաննիսյան,  Հասմիկ Մաթևոսյան, Տաթև Աթոյան Continue reading

Նախագծային ուսուցման շաբաթ.1-ին օր

2Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, այնուհետև խմբում լեզվագործունեության միջոցով ամրապնդեցինք մեր անցած բանաստեղծությունները, հեգեցինք, վանկատեցինք բառեր, նախաճաշեցինք, որից հետո ուրախ մաթեմատիկա արեցինք նախաճաշի ժամանակ մեզ համար նախատեսված մրգերով, հետո համտեսեցինք.

Այնուհետև, սովորողների մի խումբ գնաց բակ, հավաքեց գունավոր շա՜տ տերևներ և իրականացրեցինք  տերևանկարչություն  Ով աշխատի նա կուտի ռուսական հեքիաթի մոտիվներով.

 

Աշխատանքային նախագիծ. 05.11-09.11

IMG_7283

Նոյեմբերի 5, երկուշաբթի

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-09.50-  Լեզվագործունեություն. բանաստեղծությունների ամրապնդում

09.50-10.30-ԹամզարաՇորոր  պարի ուսուցում

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.30-Տերևանկարչություն. Ով աշխատի նա կուտի ռուսական հեքիաթի մոտիվներով

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30- Paint ծրագրի ուսուցում

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի6, երեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00- Բանավոր մաթեմատիկա, Ուսումնական խաղ՝«Գումարում ենք»

10.00-10.30- Ուրախ օտար լեզու.  « Gogo’s 4» ուսումնական մուլտֆիլմի դիտում

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00-Բացօթյա մարզատոն

12.00-12.30- Սյուզան Մասոն Բրեդլի «Լուսինը» ֆիլմի դիտում և քննարկում

13.00-13.30- Հեծանվավարություն

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 7, չորեքշաբթի

9.00-9.15- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-9.50-  Նկարում ենք  «Ամպն ու սարը» բանաստեղծությունըմիջոցով

9.50-10.10-Նախաճաշի կազմակերպում

10.30-11.30-Լողի պարապմունք  Բ4 փակ լողավազանում

12.30-13.00- Ճաշ

13.00-13.30-Երաժշտական գործունեություն. «Տատիկ զալուր կը մաղեր» երգերի ամրապնդում

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի  8, հինգշաբթի

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.20-10.00-Նախաճաշի կազմակերպում

10.00-14.00- Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում

Նոյեմբերի 9, ուրբաթ

9.00-9.15-  Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.30-Աշխատանք անհատական թերթիկներով

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-12.00- Տեխնոլոգիական աշխատանք. տերևներով կոլաժ-բացիկների պատրաստում

12.30-13.00-Ճաշի կազմակերպում

13.00-13.30-   «Ես եմ» ցուցահանդես+դասարան համույթ

13.30-17.00- Երկարօրյայի կազմակերպում