Ուսումնական նախագծեր 2019-2020, Ռադիո, Սեբաստացու օրեր 2019, Տիեզերք 2019

Այց Աստղացուցարան

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնին ընդառաջ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները  շրջում են կրթահամալիրի դպրոց-պարտեզներով: Այս անգամ այցելեցինք Աստղացուցարան,որտեղ ընկեր Էմանուելը հետաքրքիր դաս անցկացրեց սովորողների հետ: Ծանոթացրեց աստղացուցարանի կանոնններին, այնուհետև ներկայացրեց արեգակնային համակարգի մասին պատմող ֆիլմ: Հարցերի միջոցով ստացան անհրաժեշտ գիտելիքներ, ամրապնդեցին իրենց իմացած գիտելիքները:

Ռադիոնյութ՝

Նկարաշար՝

 

This slideshow requires JavaScript.

Մանե Եղիազարյան, Մարիա Տեր-Ստեփանյան, Ուսումնական նախագծեր 2019-2020, Սերգեյ Մաղաքյան, Տիեզերք 2019, Ընտանեկան նախագծեր, Uncategorized

«Տիեզերք» ուսումնական նախագիծ

72224843_399043564124887_337994865130340352_n
«Տիեզերք» նախագծի շրջանակներում սովորողները որպես ընտանեկան նախագիծ  պատրաստել են  աուդիոձայնագրություններ, փոքրիկ ռեպորտաժ-ֆիլմեր, ֆիլմեր օրվա տարբեր ժամերի նկարագրությամբ։
3-4 օրվա ընթացքում ուսումնասիրել են երկինքը օրվա տարբեր պահերին, համեմատել այդ օրերի եղանակը, նկարագրել այն, լուսանկարել, տեսաձայնագրել են  ծառերը, թափվող տերևները, բնության մեջ կատարվող փոփոխությունները և այլն։
Տեսանյութեր են ներկայացնում՝
Ուսումնական նախագծեր 2019-2020, Ուսումնական նյութեր, Տիեզերք 2019

Պատմում ենք օրվա մասին

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողները  «Տիեզերք» նախագծի շրջանակում 3 օր շարունակ դիտարկել են օրը, օրվա պահերը, մուտքագրելով պատմել են երկնքի մասին,թե  ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է և ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է, այնուհետև Paint նկարչական ծրագրով  նկարել են իրենց դիտարկումները:

Մանե Եղիազարյան

Առավոտյան լույս է, արևը փայլում է, մարդիկ արթնանում են։ Առավոտյան ծիտիկները ծլվլվում են, աքլորը կանչում է, օդը մաքուր է։Գիշերը մութ է, մարդիկ քնած են,գիշերը երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը։ Լսվում է ծղրիդի ձայնը։

Գիշեր ցերեկ Մանե Continue reading “Պատմում ենք օրվա մասին”

Տիեզերք 2019, Ընթերցարան 2019-2020, Uncategorized

Արև, լուսին, աստղեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում: Continue reading “Արև, լուսին, աստղեր”