Մեդիագրագիտություն, Նախագծեր 2018-2019, Փետրվարիկ, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

ՓԵՏՐՎԱՐԻԿ-ՓՈՔՐԻԿ ՄԵԴԻԱԳԵՏԻԿՆԵՐ.ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Արդյունքներ և լուսաբանում

5-6 տարեկանների հետ իրականացրեցինք հերթական ստուգատեսը, այս անգամ սովորողները պետք է ստեղծեին  մեդիայբբենարանի էջ՝մուտքագրելով իրենց արդեն ծանոթ բառերը և կազմեին բառկապուկներ: Մինչև համակարգիչներով աշխատելը սովորողների հետ հետաքրքիր խաղ խաղացինք, կազմեցինք անսովոր բառկապուկներ, բառերը քանդեցինք, նորից հավաքեցինք, հնչյունախաղ խաղացինք, վանկատեցինք ծափերով, ոտքի դոփյուններով: Շատ էին ուրախացել և ոգևորվել:

Իսկ երբ բացեցին համակարգիչները, սկսեցի կողքի աչքով նայել, թե ինչքան հմուտ և հավեսով են աշխատում, լուռ, հայացքները կենտրոնացրած իրենց նկարի մեջ՝ փորձելով ստեղծել մեկը մյուսից հետաքրքիր և գունեղ էջեր.

Տեսանյութ՝

Paint նկարչական ծրագրով ստեղծած մեդիաայբբենարանի  էջեր.

This slideshow requires JavaScript.

Advertisements
Ստուգատես 2018-2019, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Փետրվարիկ-փոքրիկ մեդիագետիկներ.Մեդիագրագիտության ստուգատես

ՇՈՒՆ,ՏՈՒՆՕրը՝ 28.02.2019

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց

Նպատակը՝
  • paint ծրագրով աշխատելու
  • կարդալու-գրելու կարողությունների ստուգատես-ցուցադրություն
Խնդիրները՝ 
  • սովորողները ինքնուրույն կստեղծեն էլեկտրոնային այբբենարանի մեկ էջ՝ կիրառելով paint ծրագրի իրենց հմտությունները:

 

Անհրաժեշտ նյութեր` Նոթբուք, նեթբուք, պլանշետ Continue reading “Փետրվարիկ-փոքրիկ մեդիագետիկներ.Մեդիագրագիտության ստուգատես”

Նախագծեր 2018-2019, Փետրվարիկ, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Թումանյանական օրեր, Uncategorized

Շրջիկ թատրոն Թումանյանի հետ

IMG_4595Այսօր հերթական հինգշաբթին էր՝5-6 տարեկանների փետրվարիկը, ներկայացնելու էինք Թումանյանի ստեղծագործությունները նախակրթարանի սաների համար: 2-4 տարեկանները դարձել էին փոքրիկ հանդիսատեսներ 5 տարեկանների համար, ովքեր էլ մեծ պատասխանատվությամբ պատրաստվել էին ներկայանալու:  Մեզ հետ էին նաև Լենականի, Գյումրիի, Տաշիրի մանկապարտեզների դաստիարակները, ովքեր իրենց վերապատրաստումն էին անցնում կրթահամալիրում: Ամեն ինչ անցավ բնական, անկաշկանդ, հետաքրքիր միջավայրում, վերապատրաստվողները տպավորված և ոգևորված էին մեր կրթահամալիրի սաներով: Իհարկե ամբողջ տարին Թումանյանը մեզ հետ է, բայց այսօր փորձեցինք ամփոփել Թումանյանական օրեր նախագիծը:

Տեսանյութ՝

Փետրվարիկ, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Փետրվարիկ. շրջիկ թատրոն Թումանյանի հետ

45869366_2213899135300510_7267627338244816896_o (1)Օրը՝ 21.02.2019

Ժամը՝ 11:00 – 12:00

Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց – պարտեզների, Քոլեջի նախակրթարաններ

Նպատակը՝ <<Թումանյանական օրեր. շրջիկ թատրոն>> նախագծով պարտեզի սաներին ներկայացնել թումանյանական ստեղծագործությունները:

Ընթացքը՝

Խաղալով բերանացի ենք արել Էս էն է ստեղծագործությունը, պատրաստել տիկնիկներ,  խաղացել: Ստեղծագործությունը խաղալու ընթացքում վերհիշել  ենք  անցած ստեղծագործությունները, դրանց հերոսներին հրավիրել, դարձրել խառնաշփոթ կամ շիլափլավ:

Ներկայացման սցենարն այսպիսին է ՝ Տիկնիկային թատրոնը ներկայացնող սովորողները դերերով ներկայացնում են ստեղծագործությունը, իսկ հանդիսատես սովորողները.

1.Էս էն ցորենն է՝ երգում են Կոտ ու կես երգը Continue reading “Փետրվարիկ. շրջիկ թատրոն Թումանյանի հետ”

Փետրվարիկ, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Փետրվարիկ՝ պատկերների խառնաշփոթ

tangram-escolar-colorՕրը՝

14.02.2019թ․

Ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝

Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, Քոլեջի 5-6 տարեկանների խմբասենյակներ

Նպատակը՝

Երևակայության, տրամաբանության, տարածական, կառուցողական մտածողության, խմբով աշխատելու կարողությունների զարգացում, ժամանակի կառավարման կարողությունների զարգացում ( արագ կողմնորոշվել, հետևել ժամացույցին/ ժամանակաչափին/, սկսած աշխատանքը ավարտին հասցնել/.

Անհրաժեշտ նյութերը՝  տանագրամներ, համապատասխան նկարներ, րոպեաչափ Continue reading “Փետրվարիկ՝ պատկերների խառնաշփոթ”

Նախագծեր 2018-2019, Ստուգատես 2018-2019, Տեխնոլոգիական, Փետրվարիկ, Փետրվարիկ 2019, Ամսիկներ, Uncategorized

Թումանյանական հերոսները խոհանոցում

IMG_3503Սովորողներից յուրաքանչյուրն ընտրում է թումանյանական այն ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները, որոնց հերոսներին ցանկանում է պատրաստել: Խոհանոցային ափսեների մեջ ամեն մեկը պատրաստում է իր նախընտրած կերպարը: Պատրաստելուց հետո բերանացի արտասանում ենք, բեմադրում ստացված կերպարներով:

Տեսանյութ՝