Մարիա Տեր-Ստեփանյան

Ուղևորություն դեպի Հաղարծին․․․

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորող Մարիա Տեր-Ստեփանյանն իր բլոգում պատմում է իր հերթական ճամփորդության մասին:

Հաջորդ ուղևորությունը Հաղարծինն էր։ Հետո գնացինք Պարզ լիճ։ Պարզ լճում  ես և եղբայրս մագլցեցինք լաբիրինթոսը և կերակրեցինք բադիկներին։Մենք հեշտությամբ հաղթահարեցինք լաբիրինթը։Լիճը հետաքրքիր կանաչ գույն ուներ։Գետի մոտ մի հետաքրքիր ռեստորան կար, որտեղ համեղ ձկան խորոված համտեսեցինք։ Հաջորդ օրը գնացինք Պուշկինո կոչվող գյուղը։ Գետափին վայելեցինք գետի գեղեցկությունը։Գետի մեջ հետաքրքիր քարեր գտանք։Գետակը տեսնես ո՞նց է հղկում քարերը այսպես գեղեցիկ։ Հաջորդ օրը մեր կանգառը եղավ Սևանը։ Քանի որ ես շատ եմ սիրում լողալ, Սևանում դառձա իսկական ջրահարս և լողալով շատ հեռուները գնացի։   Հաջորդը կպատմեմ, թե ուր տարան ինձ ալիքները․․․․

Ֆոտոշար՝

Մարիա Տեր-Ստեփանյան, Ուսումնական ամառ 2020, Uncategorized

Իմ 2020 թվականի ամառը

IMG_20200725_122305-225x300Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորող Մարիա Տեր-Ստեփանյանը իր բլոգում պատմում է, թե ինչպե՞ս և որտե՞ղ է անցկացրել իր ամառային հանգիստը: Կարդացե՛ք այստեղ:

Մարիա Տեր-Ստեփանյան, Ուսումնական 3-րդ շրջան

Այս տարի

Այս տարվա իր ձեռքբերումների մասին է պատմում Մարիա Տեր-Ստեփանյանը՝

IMG_8601

Ես ավարտեցի երկրորդ դասարանը և այս տարվա ընթացքում ձեռք բերեցի մի շարք հմտություններ։ Սկսեցի տիրապետել համակարգչին, նոր լեզուներ սովորեցի՝ անգլերեն և ռուսերեն։ Մաթեմատիկայից սովորեցի ավելի վարժ հանել, գումարել, բազմապատկել և բաժանել թվերը։ Կարդացել եմ նոր գրքեր։ Այս տարի սովորել եմ լավ լողալ, հեծանիվ վարել։ Մի քանի արշավների եմ մասնակցել և բացահայտել եմ հետաքրքիր վայրեր։ Իմ մեջ ավելացել է ավելի արագ մտածելու ունակությունը, ընկերներիս հետ ավելի անկաշկանդ շփվելու կարողությանը։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ և նոր, հոգատար ուսուցիչներ։

«Զատիկ» ուսումնական նախագիծ 2020, Հայկ Մկրտչյան, Մանե Եղիազարյան, Մարիա Տեր-Ստեփանյան, Մարկ Խալաթյան, Մեդիագրագիտություն, Անրի Գալուստյան, Արամ Դաղլյան, Եգոր Պետրոսյան

«Զատիկ» ուսումնական նախագիծ:Ածիկի օրագիր

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների հետ, երբ մեկնարկեցինք «Զատիկ» ուսումնական նախագիծը, սկսեցին յուրաքանչյուրը լրացնել իր ածիկի օրագիրը, այսօր արդեն պատրաստ է, սովորողները հրապարակում են իրենց աշխատանքները:

Մարիա Տեր-Ստեփանյան

Արամ Դաղլյան

Անրի Գալուստյան

Եգոր Պետրոսյան

Մանե Եղիազարյան

Մարկ Խալաթյան

Հայկ Մկրտչյան

 

Մարիա Տեր-Ստեփանյան, Սովորողի հաշվետվություն, Uncategorized

Շաբաթվա հաշվետվություն

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներն ամփոփում են իրենց շաբաթը և ներկայացնում են իրենց առօրյան՝

Մարիա Տեր-Ստեփանյան՝

Հաշվետվություն Քանի որ, թագավարակի պատճառով բոլորս պետք Է մնանք տանը, մեր առօրյան մի քիչ փոխվել է։ Հայրիկս և մայրիկս աշխատում են տնից, իսկ ես դասերս անում եմ տեսադասերի միջոցով ։ Առավոտյան արթնանում եմ ժամը 10:00-ին և պարտադիր մարզվում եմ։ Նախաճաշելուց հետո պարտադիր գիրք եմ կարդում։ Այս շաբաթվա կարդացած գրքերս են՝ Ձյունե թագուհի՝ հեքիաթների շքերթներից և Շիրլի Բերբիի «Ջրահարս արքայադուստրը», «Ծաղկազարդ» պատմվածքը ռուսական հեքիաթ «Պալատիկ» ։ Այնուհետև տեսադասի ժամն է գալիս։ Օրվա երկրորդ կեսին զբաղվում եմ մայրիկիս տված աշխատանքներով, կատարում եմ հայոց լեզվի քերականությունից, լուծում եմ մաթեմատիկական խնդիրներ։ Շատ եմ սիրում նաև խաղերը, որոնք խաղում եմ

եղբորս հետ։ Օրինակ՝ խաղում ենք թվերով խաղ, որը զարգացնում է մեր հիշողությունը։Դիտում եմ մուլտֆիլմներ անգլերեն և տռուսերեն լեզուներով։Դիտել եմ <<Lazy bear>> պատմությունը և Агная Барто в школу պատմվածքը։ Երեկոյան ընտանիքով խաղում ենք մոնոպոլիա խաղը։Օրվա վերջում պարտադիր դիտում ենք որևէ ֆիլմ, նայել ենք Խոակիմ Ռոնինգի << Մալիֆիսենտան>>, <<Առյուծ արքա>> ֆիլմը ,<<Կարմիր կոշիկները և յոթ թզուկները>>, «Քողարկված լրտեսները>>, <<Էվերեստը>>։ https://films.bz/cartoons/34460-everest.html

https://films.bz/cartoons/1086-the-lion-king.html