Ուսումնական նյութեր, Աշխատանքային նախագիծ

Սեպտեմբերի 1. Գիտելիքի, գրի և դպրության օր. ընտանեկան նախագծեր

69875779_1214399382081556_5402712522111320064_n (1)2020 թվականի սեպտեմբերի 1-ի օրը սովորողն անցկացնում, նշում է ընտանիքում, ընտանիքի հետ: Continue reading “Սեպտեմբերի 1. Գիտելիքի, գրի և դպրության օր. ընտանեկան նախագծեր”

Ֆլեշմոբեր

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբ

ffff_23Ամառը մոտենում է ավարտին: Չնայած պարետը ուսումնական տարվա սկիզբը երկու շաբաթով հետաձգել է, բայց այն գալու է։ Առաջադրված խնդիրները կօգնեն, որ կրկնես իմացածդ, վերհիշես մտահան արածդ։

 Առաջին մակարդակ

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Աշխատանքային օրը Հյուսիսում

Օրը Հյուսիսում սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներ իրականացնելով։ Միջավայրը մաքրեցինք աղբից, մոլախոտերից, չորացած տերևներից, տեսակավորեցինք պլաստմասե թափոնները։

Տեսանութը՝ Անուշ Թորոսյանի

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Այսօրը Հյուսիսում

Օգոստոսի 26, օրվա լուսաբանում

118350843_328680828282530_3944873737442578592_n

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով. հյուսիսի ծաղկանոցները մաքրեցինք մոլախոտերից,  պատերը կանաչապատեցինք «Իպոմեա» կոչվող մագլցող բույսով, տարածքը մաքրեցինք աղբից: Արտակ Ռշտունու ցուցումներով, օգնությամբ խաղողի վազերով ստեղծեցինք կանաչ ցանկապատ հարավ-արևմտյան լանջում:

Տեսանյութ՝

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Օրը Հյուսիսում

Օգոստոսի 24, օրվա լուսաբանում

Հյուսիսում օրն աշխատանքային էր: Առավոտյան կարճ քննարկումից հետո, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Դասավանդողների մի մասը կատարեց Հարավարեւելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույցը:

Տեսանյութը՝ Սիդոնյա Վիրաբյանի

Դասվարի էջ

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Օգոստոսի 24-28․ մանկավարժական բաց ճամբար

118196295_302944134110640_8084336144021680461_n

Դասվարի բլոգի պատրատությունը նոր ուսումնական տարվան

Նախագծերի մշակում, հրապարակում

Էլ փոստի նամակների ստուգում, պատասխանում

Կրթահամալիրի կայքի, Դպիր մանկավարժական հանդեսի ընթերցում

Համայնքի անելիքների քննարկում, մշակում Continue reading “Դասավանդողի անհատական աշխատաժամանակ”

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Օգոստոսի 20, օրվա լուսաբանում

Հյուսիսի դասավանդողներով  օրը սկսեցինք շրջայցով: Ընկեր Քնարիկի հետ քննարկեցինք անելիքները, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Կատարեցինք Հարավարեւելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցը սովորականից մարդաշատ էր, քանի որ 4-5-րդ դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր, մեզ էին միացել նաև Արևմուտքի ճամբարականները և համատեղ նախագիծ էին իրականացնում քանդակի դպրոցում: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք և մշակեցինք համայնքի հետ կապված անելիքները:

Օրվա ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.

Մանկավարժական ճամբար, Դասվարի էջ

Օգոստոսի 19, օրվա լուսաբանում

Այսօր՝ օգոստոսի 19-ին, մանկավարժական աշխատողներով արձակուրդից  վերադարձանք մեր բնականոն աշխատանքի՝ պահպանելով պարետով սահմանված կանոնները: Օրը սկսեցինք ջերմաչափումով, ձեռքերը ախտահանելով, կատարեցինք աշխատանքի բաժանում, որպեսզի խուսափենք կուտակումներից և յուրաքանչյուրս անցավ իր գործին: Իրականացրեցինք բակային, պարտիզապուրակային խնամքի աշխատանքներ, ճեմուղու ստեղծման համար կատարեցինք նախապատրաստական աշխատանքներ, աշխատողների մի խումբ խնամեց ներսի բույսերը, ընդմիջումից հետո մշակեցիք որոշ նախագծեր:

Ֆոտոշար՝

Դասվարի էջ

Աշխատաժամանակ 19.08-21.08.2020

Օգոստոսի 19, չորեքշաբթի

9:00-12:00-Միջավայրի բարեկարգում Հյուսիսային դպրոցում

  • պարտիզապուրակային աշխատանքներ
  • բակային աշխատանքներ
  • ոռոգման աշխատանքներ
  • ծաղկանոցների խնամք

12:00-12.30-Ընդմիջում

12:30-13:00-Համայնքի անելիքների քննարկում, մշակում

13:00-14:00- Նախագծերի մշակում, դասվարի բլոգի պատրատությունը նոր ուսումնական տարվան

!5:00-Առցանց մանկավարժական հավաք Continue reading “Աշխատաժամանակ 19.08-21.08.2020”

Մարիա Տեր-Ստեփանյան

Ուղևորություն դեպի Հաղարծին․․․

Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորող Մարիա Տեր-Ստեփանյանն իր բլոգում պատմում է իր հերթական ճամփորդության մասին:

Հաջորդ ուղևորությունը Հաղարծինն էր։ Հետո գնացինք Պարզ լիճ։ Պարզ լճում  ես և եղբայրս մագլցեցինք լաբիրինթոսը և կերակրեցինք բադիկներին։Մենք հեշտությամբ հաղթահարեցինք լաբիրինթը։Լիճը հետաքրքիր կանաչ գույն ուներ։Գետի մոտ մի հետաքրքիր ռեստորան կար, որտեղ համեղ ձկան խորոված համտեսեցինք։ Հաջորդ օրը գնացինք Պուշկինո կոչվող գյուղը։ Գետափին վայելեցինք գետի գեղեցկությունը։Գետի մեջ հետաքրքիր քարեր գտանք։Գետակը տեսնես ո՞նց է հղկում քարերը այսպես գեղեցիկ։ Հաջորդ օրը մեր կանգառը եղավ Սևանը։ Քանի որ ես շատ եմ սիրում լողալ, Սևանում դառձա իսկական ջրահարս և լողալով շատ հեռուները գնացի։   Հաջորդը կպատմեմ, թե ուր տարան ինձ ալիքները․․․․

Ֆոտոշար՝

This slideshow requires JavaScript.