Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Մոնիկա Հարությունյան, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Ալեն, Վիկտորիա Դադոյան, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արսեն Փիլթակյան, Արքելաթյան Աննա, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Կարապետյան

Ուրախ պատմություն

Նապաստակը շատ ուրախ ու զվարթ ապրում էր,բայց երբ ուտելիքը վերջացավ նա շատ տխրեց։ Երկար քայլեց ճանապարհով և հասավ գազարների երկիր ու շատ ուրախացավ։

Վարդան Գասպարյան

Continue reading “Ուրախ պատմություն”
Հորինուկներ, պատումներ, Ղազարյան Նայիսա, Մոնիկա Հարությունյան, Ներսիսյան Դավիթ, Սարգսյան Ալեն, Վիկտորիա Դադոյան, Օրդուխանյան Արեգ, Ալեքս Կիրակոսյան, Արթուր Ալեքսանյան, Արքելաթյան Աննա, Գասպարյան Վարդան, Դավիթ Սարգսյան

Կատուների թագավոր մուկը

Լինում է, չի լինում մի մկների թագավորություն է լինում։ Մկներից մի քիչ հեռու ապրում էին կատուները։ Ամբողջ օրը մկներն ուրախ երգում ու պարում էին։ Բայց դե լինում էին օրեր, երբ կատուները կարողանում էին թաքուն մտնել մկների տարածք և ուտել անզգույշ մկներին։ Մի օր էս կատուների թագավորությունում հրդեհ է բռնկվում։ Ամեն ինչ այրվում է, խեղճ կատուներն էլ մնում են անտուն։ Մի մուկ այդ ժամանակ անցնելուց է լինում այդ կողմով, տեսնում է այս ու այն կողմ վազող խեղճացած կատուներին և որոշում է օգնել նրանց։ Բոլոր անտուն կատուներին տանում է իրանց թագավորություն, բայց մի պայմանով, որ կատուները մկներին չեն ուտելու և միասին ապրելու են հաշտ ու խաղաղ։ Այդ օրվանից այս մուկը դարձավ կատուների թագավորը։

Ալեքս Կիրակոսյան

Continue reading “Կատուների թագավոր մուկը”
«Ես և շրջակա աշխարհը», Մայիսյան 19-րդ հավաք, Ես կարողանում եմ․ուսումնական նախագիծ 2024

Բնագիտական փորձեր հայրենագետ ջոկատի հետ

Այսօր Արևելյան դպրոցի 2․4 դասարանի սովորողները հայրենագետ ջոկատի հետ իրականացրեց հետաքրքիր բնագիտական փորձեր բնագիտության լաբորատորիայում․

Continue reading “Բնագիտական փորձեր հայրենագետ ջոկատի հետ”
Հեծանվավարություն, Մարզական

Ուրախ հեծանվավարություն

Արևելյան դպրոցի 2.4 դասարանի սովորողները սիրում են հեծանիվ վարել: Սովորողների մի մասն արդեն ինքնուրույն կարողանում է երկանիվ հեծանիվ վարել, մյուս մասն էլ՝ քառանիվ: Հեծանվային պարապմունքի ժամանակ քառանիվ հեծանիվ վարող սովորողներն ընկեր Սյուզիի օգնությամբ փորձեցին վարել երկանիվ հեծանիվներ:

Continue reading “Ուրախ հեծանվավարություն”
Համագործակցային նախագծեր 2023-2024, Մայիսյան 19-րդ հավաք

«Մարդու օրգանիզմ» նախագծի ամփոփում

Այսօր մեզ հյուր էին եկել ընկեր Քրիստինեն և Քոլեջի ուսանող աղջիկներից մի քանիսը։ Խոսեցինք մարդու օրգանիզմում գոյություն ունեցող 10 օրգան համակարգերի մասին։ Շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում էր։

Տեսանյութ՝